Կիրովյան պատնեշ (հուշահամալիր)

«Կիրովյան պատնեշ» հուշահամալիր (ռուս.՝ Кировский вал), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն նշել է Կիրովի շրջանի սահմանագիծը, որտեղ խորհրդային զինվորները, նավաստիները և աշխարհազորայինները կանգնեցրել են ֆաշիստական հարձակումը 1941 թվականի սեպտեմբերին։ Կառուցվել է Լենինգրադի Կիրովի շրջանի աշխատավորների կողմից։

«Կիրովյան պատնեշ» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Kirovsky wall (Memorial) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրը ներառում է.

  • Ստելա Դաչնոյե երկաթուղային կառամատույցի մոտ և զինվորական հուշահամալիրի գերեզմանոցի համալիր
  • «Հաղթող տանկ» հուշարձան, ամրակառույց հենակետ և ստելա Գործադուլների պողոտայում
  • Կոթող Լիգովո կայարանի մոտ, ստելա Պետերգոֆի խճուղու մոտ
  • Կոթող Պետերգոֆի խճուղու և Մարշալ Ժուկովի պողոտայի հանգույցում
  • Ստելա և հակատանկային ցցապատնեշներ Մարշալ Ժուկովի պողոտայի և Տոկունության փողոցների խաչմերուկում, ինչպես նաև 900 կեչուց կազմված Փառքի ծառուղի (Լենինգրադի շրջափակման օրերի կլորացված թիվն է), որն անցնում է Ավանգարդնայա փողոցի երկայնքով
  • Կոթող Վետերանների պողոտայում` նախկին զինվորական գերեզմանոցի տեղում, «Ռուբեժ» կինոթատրոնի մոտ
  • Ստելա և խարիսխ Պետերգոֆի խճուղու 14 կիլոմետրին

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.

Արտաքին հղումներ խմբագրել