Հաղթող տանկ (հուշարձան)
«Հաղթող տանկ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Танк-победитель»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Կրասնենկայա գետի մոտ (Գործադուլների պողոտա, 106-108)։ Մտնում է «Կիրովյան պատնեշ» հուշահամալիրի կազմի մեջ։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 59°51′40″ հս․ լ. 30°15′30″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Սանկտ Պետերբուրգ |
Կառուցվել է | 1951 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Վալենտին Կամենսկի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՆկարագրությունԽմբագրել
Գրանիտե պատվանդանի վրա տեղադրված է «ԿՎ-85» տանկը, որը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թողարկել է Չելյաբինսկի Կիրովյան գործարանը (հետագայում` Չելյաբինսկի տրակտորների գործարան)։ Նրա հետևում գտնվում է պահպանված ամրակառույց կրակակետը` «1941-1945» գրությամբ։ Սա տվյալ մոդելի պահպանված երկու հայտնի նմուշներից մեկն է։ Երկրորդը գտնվում է Չելյաբինսկում։ Եվս մեկ նման տանկ` «ԿՎ-1ս»-ը գտնվում է Կուբինկա քաղաքում։
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը տեղադրվել է 1951 թվականին տանկի ճարտարագետ-կոնստրուկտոր Ժոզեֆ Կոտինի առաջարկով և ճարտարապետ Վալենտին Կամենսկու նախագծով։ Ամրակառույց կրակակետի մոտ տեղադրված է բետոնե ստելա` հետևյալ տեքստով.
Այս վայրի մոտակայքում 1945 թվականին կառուցվել է չպահպանված Հաղթական կամար, որի մոտ 1945 թվականի հուլիսի 8-ին հանդիսավոր կերպով դիմավորել են ռազմաճակատից վերադարձող զորքերին։
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Порецкина Э. Н. Стойкости и мужеству героев: Памятники и мемориальные доски Ленинграда, посвященные Победе в Великой Отечественной войне: Справочник. Л.: Лениздат, 1985
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5