Կիրկոր Փափազյան

բուլղարահայ բանաստեղծ և լրագրող

Կիրկոր Հովսեփի Փափազյան (բուլղար․՝ Киркор Папазян, օգոստոս 1936, Պլովդիվ, Բուլղարիա - մարտ 1993), բուլղարահայ բանաստեղծ և լրագրող[1][2]։

Կիրկոր Փափազյան
բուլղար․՝ Киркор Папазян
Ծնվել էօգոստոս 1936
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էմարտ 1993 (56 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և դպրոցի ուսուցիչ
ԱշխատավայրQ12291955?

Կիրկոր Փափազյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսին Պլովդիվում, հայկական ընտանիքում, հայրը ակնագործ-ոսկերիչ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Մորական կողմից փաստաբան և սպա, գնդապետ Կարապետ Վարդազարմյանի թոռն է և Դոյրան քաղաքի առաջին բուլղարական պարետ՝ գնդապետ Պողոս Պողոսյանի եղբորորդին։ Սովորել է Պլովդիվի հայկական դպրոցում և գիմնազիայում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական լեզվաբանության բաժինը։ Ավարտելուց հետո, ոչ երկար ժամանակ ուսուցիչ է աշխատել։ Անցել է է լրագրության և խմբագրական աշխատանքի։ Աշխատել է Խրիստո Դանովի հրատարակչությունում և «Խասկովո տրիբունա» թերթում։ Եղել է «Պլովդիվ» ռադիոկայանի խմբագիրը։ «Մարիցայի ալմանախը» և «Շուշու-մուշու, թող մեր մեջ մնա» ռադիոշարքերի հեղինակն է[1]։

Մահացել է երկարատև հիվանդությունից՝ լեյկեմիայից 1993 թվականին[1]։

Հրատարակվել են նրա բանաստեղծությունների ժողովածուները` «Պատասխանը » (1968), «Սեգա» (1985)։ «Թամ » (1994) և «Մերկ ու անհայտ» (1997) ժողովածուները հրատարակվել են հետմահու[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Киркор Папазян». literaturensviat.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  2. 2,0 2,1 Райчевски, Георги. Пловдивска енциклопедия. Пловдив, Издателска къща „Жанет 45“, 2009. ISBN 978-954-491-553-7. с. 279.