Կիրա Ուոլշ
Կիրա Ֆեյ Ուոլշ (անգլ.՝ Keira Fae Walsh, ապրիլի 8, 1997[1], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1997[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 167 սանտիմետր[2] | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿենսագրությունԽմբագրել
Կիրա Ուոլշը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Ռոչդեյլ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է իր հոր հետ ֆուտբոլ խաղալ[3]։ 11 տարեկանում հաճախել է Քինգսվեյ Պարկ միջին դպրոցի «Տեսկո Սքիլզ կենտրոն» ՖԱ հաճախել[4], որտեղ Կիրան հնարավորություն է ունեցել զարգացնել իր ֆուտբոլային կարողությունները։
«Բլեքբերն Ռովերսի» սան է, պատանեկան խմբերում հանդես է եկել վեց մրցաշրջանում, մինչև որ 2014 թվականի փետրվարին առաջին անգամ հանդես է եկել առաջին թիմում[5]։ Առաջնախաղը եղել է կանանց Պրեմիեր լիգայի հյուսիսային դիվիզիոնի «Շեֆիլդ» ակումբի դեմ, որն ավարտվել է «Բլեքբերն Ռովերսի» 5։1 հաշվով պարտությամբ[6]։ Ընդհանուր առմամբ առաջին թիմի համար անցկացրել է տասը խաղ, խփել երեք գոլ՝ մինչև կտեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»[7]։
Մանուկ հասակում Կիրայի սիրելի ֆուտբոլիստները Նիկոլյա Անելկա և Շոն Գոութերն էին[3]։
Ակումբային գործունեությունԽմբագրել
«Մանչեսթեր Սիթի»Խմբագրել
«Մանչեսթեր Սիթիում» առաջին պաշտոնական խաղն Ուոլշն անցկացրել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ «Նոթս Քաունթիի» դեմ խաղի 86-րդ րոպեում փոխարինման դուրս գալով[8]։ 2014 թվականի վերջին դարձել է «Սիթիի» հիմնական կազմի խաղացող՝ Անգլիական լիգայի գավաթում հաղթանակի մեջ առանցքային դեր խաղալով[9]։
2015 թվականի հունիսին Կիրան իր առաջին մասնագիտական պայմանագիրն է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ[10]։ 2015 թվականի մրցաշրջանում ֆուտբոլիստն ավարտել է Անգլիայի առաջնությունում երկրորդ տեղով[11], ինչն ապահովել է «Սիթիի» մասնակցությունը 2016/2017 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում։ Եվրագավաթներում «Մանչեսթեր Սիթիի» առաջին մրցաշրջանն ավարտվել է կիսաեզրափակիչ փուլում՝ պարտվելով ֆրանսիական «Լիոնին» երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով[12]։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին նա խփել է իր առաջին գոլը «Սիթիի» կազմում դանիական «Բրոնդբյուի» դարպասը 2016-2017 թվականների Չեմպիոնների լիգայի 1/16 փուլի տնային հանդիպման ժամանակ[13]։
2016 թվականի մրցաշրջանում նվաճել է Անգլիայի առաջնության հաղթողի իր առաջին կոչումը[14], միևնույն ժամանակ վերահաստատել է Անգլիական լիգայի գավաթում իր հաղթանակը՝ եզրափակիչ մրցախաղում 1։0 հաշվով հաղթելով «Բիրմինգհեմ Սիթիին»[15]։ 2016 թվականի նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել մանչեսթերյան ակումբի հետ, որը գործում էր մինչև 2019/2020 մրցաշրջանի ավարտը[16]։ 2017 թվականի մայիսին նվաճել է Անգլիայի գավաթը, որի եզրափակիչ խաղում «քաղաքաբնակները» հաղթանական են տարել այդ նույն «Բիրմինգհեմ Սիթիի» նկատմամբ 4։1 հաշվով[17]։ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստուհին ակումբի հետ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև Անգլիայի առաջնության արծաթե մեդալ։
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Հավաքականի կազմումԽմբագրել
- 2019 թվականի մայիսի 25-ի դրությամբ[20]
Հավաքական | Տարի | Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր | Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր | Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անգլիա | 2017 | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
2018 | 4 | 0 | - | - | - | - | - | - | 4 | 0 | 8 | 0 | |
2019 | - | - | - | - | - | - | - | - | 5 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 14 | 0 |
Անգլիայի առաջնության խաղեր և գոլերԽմբագրել
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Փոխարինումներ/Քարտեր | Համար | Մրցապայքար |
---|---|---|---|---|---|---|---|
2017 | |||||||
1 | 28/11/2017 | Ղազախստան | 5:0 | 10 | Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում | ||
2018 | |||||||
2 | 01/03/2018 | Ֆրանսիա | 4:1 | 22 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | ||
3 | 04/03/2018 | Գերմանիա | 2:2 | 22 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | ||
4 | 08/03/2018 | ԱՄՆ | 1:0 | 22 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | ||
5 | 06/04/2018 | Ուելս | 0:0 | 4 | Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում | ||
6 | 08/06/2018 | Ռուսաստան | 1:3 | 4 | Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում | ||
7 | 31/08/2018 | Ուելս | 0:3 | 84' | 2 | Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում | |
8 | 04/09/2018 | Ղազախստան | 0:6 | 62' | 4 ( ) | Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում | |
9 | 09/10/2018 | Ավստրալիա | 1:1 | 19 | Ընկերական հանդիպում | ||
2019 | |||||||
10 | 27/02/2019 | Բրազիլիա | 2:1 | 4 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | ||
11 | 02/03/2019 | ԱՄՆ | 2:2 | 4 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | ||
12 | 05/03/2019 | Ճապոնիա | 3:0 | 59' | 4 | SheBelieves Cup միջազգային մրցաշար | |
13 | 05/04/2019 | Կանադա | 1:0 | 4 | Ընկերական հանդիպում | ||
14 | 09/04/2019 | Իսպանիա | 2:1 | 68' | 4 | Ընկերական հանդիպում |
Արդյունքում՝ 14 հանդիպում, 8 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ https://www.fifa.com/womensworldcup/players/player/420184/
- ↑ 3,0 3,1 Bajkowski Simon (08/01/2018)։ «Rochdale's Keira Walsh living her dream with Man City Women and England»։ manchestereveningnews.co.uk
- ↑ Callow James (2018-01-28)։ «KEIRA WALSH: FA TESCO SKILLS REALISED MY FOOTBALL DREAMS»։ thefa.com
- ↑ «Rovers complete Keira capture»։ rovers.co.uk։ 20/02/2014
- ↑ «Ladies lose to league leaders»։ rovers.co.uk։ 26/02/2014
- ↑ «England honour for ex-Rover Walsh»։ rovers.co.uk։ 29/11/2017
- ↑ «CITY 1 NOTTS COUNTY 0»։ mancity.com։ 17/07/2014(չաշխատող հղում)
- ↑ «KEIRA WALSH»։ mancity.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-03-ին։ Վերցված է 28/07/2018
- ↑ «Manchester City Women: Keira Walsh signs professional contract»։ bbc.com։ 11/06/2015
- ↑ Jo Currie (2018-10-04)։ «WSL 1: Manchester City Women 2-1 Notts County Ladies»։ bbc.com
- ↑ «2017WOMEN'S CHAMPIONS LEAGUE - 2ND LEG Lyon Feminines 0:1 Manchester City Women»։ bbc.com։ 2017-04-29
- ↑ «MATCH ACTION: MAN CITY WOMEN V BRONDBY»։ mancity.com։ Վերցված է 28/07/2018
- ↑ «FA WOMEN'S SUPER LEAGUE Manchester City Women 2:0 Chelsea Women»։ bbc.com։ 2016-09-25
- ↑ «Man City Edge Birmingham to Win League and Cup Double» (անգլերեն)։ thefa.com։ 2016-10-02
- ↑ Oatway Caroline (11/11/2016)։ «KEIRA WALSH EXTENDS CONTRACT»։ mancity.com
- ↑ Owen Phillips (2017-05-13)։ «THE FA WOMEN'S CUP - FINAL» (անգլերեն)։ bbc.com։ Վերցված է 13/06/2018
- ↑ «Match stats»։ mancity.com
- ↑ «K.Walsh»։ us.soccerway.com
- ↑ «Results - Women's Seniors»։ thefa.com
Արտաքին հղումներԽմբագրել
- Կիրա Ուոլշի էջը thefa.com կայքում
- Կիրա Ուոլշի էջը Archived 2017-09-03 at the Wayback Machine. mancity.com կայքում