«Կիրակի» (ֆր.՝ Dimanche, ռուս.՝ «Воскресенье»), Պատրիկ Դոյոնի կողմից ստեղծված կանադական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարին Բեռլինի կինոփառատոնին, իսկ օնլայն պրեմիերան՝ 2012 թվականի հունվարի 15-ին[2]։

Կիրակի
ֆր.՝ Dimanche
անգլ.՝ Sunday
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորPatrick Doyon?
ՍցենարիստPatrick Doyon?
ԽմբագիրJelena Popović?
Երկիր Կանադա
Լեզուֆրանսերեն
ԸնկերությունԿանադայի ազգային կինոխորհուրդ
Տևողություն10 րոպե
Թվական2011
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Սյուժե խմբագրել

Կրիակնօրյա առավոտ էր։ Տղան կանգնած գնացքի գծերի մոտ, դնում է մետաղադրամը ռելսերի տակ, և երբ կազմը անցնում է, վերցնում է այն արդեն հարթ, ուղիղ վիճակում էր։ Այդ ժամանակ նրան է մոտենում մայրը և տանում է տուն, եկեղեցու կիրակնօրյա քարոզարշավին նախապատրաստելու համար։ Ծառայությունից հետո, երբ սկսում են նվիրատվությունները հավաքել, տղան իր հարթ մետաղադրամը դնում է ծրարի մեջ և նվիրաբերում ուրիշներին։ Ժամերգությունից հետո ընտանիքով գնում են իրենց հարազատներին հյուր։ Մեծերը խոսում են միմյանց հետ և ուշադրություն չեն դարձնում ո՛չ ագռավներին, որոնք կռկռում էին դրսում, ո՛չ էլ տղային։ Նա ձանձրանում էր, երբ տատիկը ձկան ապուր էր պատրաստում, իսկ հետո նկատում է, որ հյուրասենյակի պատին կախված արջի գլուխը այդքան էլ մեռածի տեսք չուներ։

Նա տնից դուրս է գալիս, շրջանցում է այն և տեսնում է, որ տան պատին կախված արջի գլուխը ոչ թե ռազմավար է, այլ ապակու մեջ մնացած կենդանի արջ։ Տղան կրկին գնում է դեպի երկաթուղի, ճանապարհին գցում է մետաղադրամը, որը վերցրել էր պապիկի տաբատի գրպանից, քանի դեռ նա քնած էր հյուրասենյակի բազմոցին։ Արջը, լսելով գնացքի ձայնը, դուրս է գալիս իր թակարդից և վազում դեպի ռելսերը, ապա նստում է դրանց վրա։ Տղան փորձում է փրկել նրան, բայց չի հասցնում՝ գնացքը անցնում է արջի վրայով։ Այն բանից հետո, երբ ամբողջ կազմը թաքնվում է, տղան մոտենում է ռելսերին և բարձրացնում է մետաղադրամը։ Նա տեսնում է, որ մետաղադրամի պատկերը փոխվել է. մինչ այդ նրա մի կողմի վրա պատկերված էր արջը, իսկ երկրորդին՝ թագուհու պատկերն էր, իսկ հիմա դրանցից մեկի վրա պատկերված է մեռած արջը, իսկ մյուսի վրա նա՝ տան պատուհանի մեջ խրված։

Տղան մետաղադրամը տեղն է դնում, այնուհետև գնում է ծնողների մոտ, ովքեր սպասում էին նրան այնտեղ, և ամբողջ ընտանիքը մեկնում է տուն։

Արտադրություն խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր Պատրիկ Դոյոնի համար, «Կրիակի» մուլտֆիլմը դարձավ առաջին մասնագիտական աշխատանքը[3]։ Մինչ այդ, սկսնակ անիմատորների համար Կանադայի կինոմատեգրաֆիայի պետական ծառայության ծրագերի ուսուցման ժամանակ, Դոյոնը 2006 թվականին ստեղծել է միայն 3 րոպեանոց «Square Roots» մուլտֆիլմը[4]:

Մուլտֆիլմը ստեղծվել է համակարգչային անիմացիայի օգնությամբ, օգտագործելով նկարված մուլտիպլիկացիայի տեխոնոգիան։ Նախքան համակարգչային մշակումը սկսելը, հարկավոր էր սկանավորել նկարված էսքիզների 15 արկղ թերթերը։ Արդյունքում ֆիլմի վրա աշխատանքը տևեց 2 տարի։ Հարցազրույցներից մեկում Դոյոնը ասել է, որ օգտագործել է նկարված մուլտիպլիկացիայի տեխնոլոգիան միայն այն պատճառով, որ հավատում էր, որ ստեղծման նման մեթոդները ավելի լավ են օգնում ցուցադրել զգացմունքները։ Այս մուլտֆիլմը ստեղծելու համար նա ոգեշնչվել է Քվեբեկ քաղաքում անցկացրած իր մանկությունից[5]։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

2012 մուլտֆիլմը առաջադրվել է Օսկարի՝ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև նույն անվանակարգում արժանացել է «Էնի» մրցանակի[6][7]։ Մեկ տարի առաջ նա Բեռլինի միջազգային կինոփառատոնին[8] ստացել է հատուկ մրցանակ, ինչպես նաև Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին արժանացել է գլխավոր մրցանակի[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sunday, an animated short film by Patrick Doyon, in competition at the 61st Berlin International Film Festival» (անգլերեն). Канадская государственная служба кинематографии. 14 января, 2011. Վերցված է 2 апреля, 2014-ին.
  2. «Web Premiere: "Sunday" by Patrick Doyon» (անգլերեն). Cartoon Brew. 5 января, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2 апреля, 2014-ին.
  3. Патч, Ник (24 января 2012). «Two National Film Board of Canada animated shorts nominated for Oscars» (անգլերեն). Toronto Star. Վերցված է 2 апреля 2014-ին.
  4. Уайетт, Нельсон (16 февраля 2012). «Oscar nomination sets bar high for Montrealer's second film». CTV News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2 апреля 2014-ին.
  5. Келли, Брендан (21 февраля 2012). «Montreal filmmaker heads to the Oscars for first professional film» (անգլերեն). Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  6. «Nominees and Winners for the 84th Academy Awards» (անգլերեն). «Оскар». Վերցված է 3 апреля 2014-ին.
  7. «39TH ANNUAL ANNIE NOMINATIONS & WINNERS!» (անգլերեն). «Энни». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2 апреля 2014-ին.
  8. «PREISE & AUSZEICHNUNGEN 2011» (գերմաներեն). Берлинский кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 12-ին. Վերցված է 3 апреля 2014-ին.
  9. «Dimanche» (ֆրանսերեն). Международный фестиваль анимационных фильмов в Анси. Վերցված է 3 апреля 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել