Կիվ (Բաբերդի գավառ)

գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիվ (այլ կիրառումներ)

Կիվ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխի ձախ կողմի վտակ Մադեն գետի հովտում։

Գյուղ
Կիվ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներԳիբ, Քիվ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հայերը տեղահանվել և Կամախի կիրճում կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 12 տուն հայ և 8 տուն թուրք բնակիչ։ 1914 թվականին հայերը կազմում էին 800 շունչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կիվն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 60 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 143

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448