Կիպրահայեր (էլեկտրոնային թերթ)
Կիպրահայեր (անգլ.՝ Gibrahayer), էլեկտրոնային թերթ, հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերից։ Շաբաթական ունի 20.000 բաժանորդներ Կիպրոսից, Հայկական սփյուռքից, Հայաստանից ու Արցախից։ Էլեկտրոնային թերթն ունի շուրջ 300.000 այցելու։ Նյութերը հիմնականում անգլերեն են, սակայն կան հոդվածներ հայերենով, հունարենով, երբեմն՝ թուրքերենով։
Կիպրահայեր Gibrahayer | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1999 |
Երկիր | Կիպրոս |
Հրատարակության պատմություն | 1999-ից |
Հաճախականություն | էլեկտրոնային թերթ |
Կայք | gibrahayer.com |
Հեռախոս | (+357) 22516688 (+357) 99437073 |
Էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիրն է Սիմոն Այնեջյանը։ 2010 թվականի հոկտեմբերին թերթն Ստեփանակերտում արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության Համահայկական լրատվական կոնֆերանսի «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցանակին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««ԿԻՊՐԱՀԱՅԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔ ԷՋԸ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-01-31 Wayback Machine