Կինոխցիկի հուշարձան (ռուս.՝ Памятник кинокамере), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2001 թվականին տեղադրվել է Ռուսական կինեմատոգրաֆի փառքի ծառուղում, որը գտնվում է Մոսֆիլմովսկայա փողոց, թիվ 8 հասցեում, «Մոսֆիլմ» կինոստուդիայի շենքի հարևանությամբ։

Կինոխցիկի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Քանդակագործ Ալեքսեյ Ռոսլյակովի Կինոխցիկի հուշարձանը տեղադրվել է 2001 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայի շենքի հարևանությամբ գտնվող Ռուսական կինեմատոգրաֆի փառքի ծառուղու բարձրադիր հատվածում՝ հոլիվուդյան փառքի ծառուղու նմանությամբ։ Քանդակագործական հորինվածքը դարձել է ծառուղու յուրատեսակ սկիզբը[1]։

Հուշարձանի ստեղծման գաղափարը հայտնվել է 2001 թվականի ամռանը՝ Մոսկվայի միջազգային ամենամյա կինոփառատոնի անցկացման ժամանակ[1]։

Կինոխցիկի հուշարձանի նմանակը, որը կանգնեցված է պատվանդանի վրա, գտնվում է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի մուտքի մոտ։ Այդ հորինվածքի կազմում ընդգրկված է նաև լուսատու սարք[1]։

Նկարագրություն

խմբագրել

Կինոխցիկի հուշարձանի հորինվածքը բավական հետաքրքրական է։ Մեկ կալանի վրա մեկը մյուսի վրա տեղադրված է տարբեր ժամանակների երեք կինոխցիկ՝ «Pathe», «Այմո», ինչպես նաև՝ Լյումիեր եղբայրների դարաշրջանի «Louis Lumere» կինոխցիկ[2]։ Որպես քանդակի պատվանդան ծառայում է աղյուսից շարված կլոր հարթակը[3]։ Տարածքը քանդակի շուրջ սալարկված է ռուս հայտնի դերասանների և ռեժիսորների ձեռքերի ցեմենտե դրոշմահետքով սալիկներով[1][4]։ Առաջինն իր «հետքը» թողել է դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկիտա Սերգեևիչ Միխալկովը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник главному инструменту кинорежиссера». Туристический портал «Я Пилигрим». 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  2. «Памятник кинокамерам. Московские истории».
  3. «Памятник кинокамере».
  4. 4,0 4,1 «Памятник главному инструменту кинорежиссера». Туристический портал intomoscow. 2014 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.