Կինը (պատմվածք)
«Կինը» (ռուս.՝ Жена), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1892 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականին «Հյուսիսային պարբերական» ամսագրի առաջին համարում` Անտոն Չեխով ստորագրությամբ։
Կինը ռուս.՝ Жена | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1892 |
Հրատարակվել է | 1892 |
Հրապարակումներ
խմբագրելԱնտոն Պավլովիչ Չեխովի «Կինը» պատմվածքը գրվել է 1892 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականին «Հյուսիսային պարբերական» ամսագրի առաջն համարում, Անտոն Չեխով ստորագրությամբ։ 1893 թվականին տպագրվել է «Մտավորական ընթերցողների համար» շարքում` ընդգրկվելով Ադոլֆ Մարքսի հրատարակության մեջ։ Ստեղծագործությունների ժողովածուի համար պատմվածքը վերամշակվել է։ «Կինը» պատմվածքը կապված է 1891 թվականի սովյալ տարիների իրադարձությունների հետ։ Այդ տարի բերքատվության ցածր լինելու պատճառով սովը տարածվել էր Ռուսաստանի կենտրոնական և Պովոլժիեի շրջաններում։ Սովյալների օժանդակելուն էր ուղղված նաև Չեխովի հասարակական գործունեությունը։ Գրողը մասնակցություն է ունեցել «Օգնություն սովյալներին» ժողովածուի կազմակերպմանը, օժանդակում հանգանակությունների հավաքագրման, անասունների գնման հարցերում, այցելել գավառի սովյալներին։
Չեխովի կենդանության օրոք «Կինը» պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։
Քննադատություն
խմբագրելՄինչև այժմ դրական արձագանքներ են ստացվում ժամանակակից ընթերցողներից։ Չերտկովը Պոսադովին ուղղված նամակում գրում էր, որ նա «տարբեր կողմերից արձագանքներ էր ստանում այն մասին, որ առաջին շարքի պատմվածքներից բոլորից շատ դուր է գալիս «Կինը» պատմվածքը»։ Քննադատությունը ընդհանուր առմամբ պատմվածքը բացասական է գնահատել։ Յու. Նիկոլաևը պատմվածքը դասում է Չեխովի «շինծու, մտացածին, անկենդան» իրերի շարքին, որը գրվել է «Տափաստանից» հետո[1]։ «Ռուսական տեղեկագրերի» քննադատը նշում էր, որ «ինքն իրեն լավագույն նպատակն առաջին անգամ հեղինակին չի հաջողվում» և ինչ «Բայց սա միայն սկիզբն էր, չնայած անհաջողությանը, ցանկացած սկզբից անբաժան, արժանանալով ամեն տեսակ ողջույնի խոսքերի»[2]։ Քննադատության կողմից բացասական էր գնահատվում նկարագրված գավառական հասարակությունը, որը Նատալյա Գավրիլովնայի հետ համատեղ զբաղվում է սովյալների համար միջոցների հավաքագրմամբ։ Յու Նիկոլաևի կարծիքով, Չեխովի կողմից նկարագրված «ինտելիգենցիան», ոչնչով չի տարբերվում Գոգոլի կողմից «Մեռած հոգիներում» նկարագրված հասարակությունից։ Այդ մտայնությունը կիսում էին նաև քննադատներ Մ. Պրոտոպոպովը և Մ. Յուժնին։
Գործող անձիք
խմբագրել- Պավել Անդրեևիչ` 46 տարեկան, գաղտնի սիրահարված է իր կնոջը։
- Նատալյա Գավրիլովնա` 27 տարեկան, Պավելի կինը։
- Իվան Բրագինե` Պավել Անդրեևիչի ընտանիքի հին բարեկամը։
- Սոբոլ` տեղական բժիշկ։
Սյուժե
խմբագրելՊատմվածքը գրված է առաջին դեմքով, բաղկացած է յոթ մասից։ Պատմվածքի հերոս Պավել Անդրեևիչը բնակվում է իր քաղաքամերձ տանը, երկրորդ կնոջ, Նատալյա Գավրիլովնայի հետ։ Պավել Անդրեևիչը վերջերս պաշտոնաթող է եղել և ներկայումս գիրք է գրում ռուսական երկաթուղային գծերի պատմության մասին։ Պավել Անդրեևիչը գժտված է կնոջ հետ, որը բնակվում է շենքի առաջին հարկում։ Ամուսինները երբեք չեն հանդիպում նախասրահում։ Նատալյա Գավրիլովնան և նրա ազգականներն ապրում են Պավել Անդրեևիչի հաշվին։
Պատմվածքում նկարագրված ժամանակահատվածը 1892 թվականն է։ Ռուսաստանում ոչ բերքատու տարի էր, գյուղացիները սովից հյուծված հիվանդանում և մահանում էին։ Նատալյան ամբողջ ուժով փորձում էր կազմակերպել սովյալներին օգնելու աշխատանքը։ Քննարկվում է կարիքավորներին հասանելիք օգնությունը լավագույն ձևով կազմակերպելու հարցը։ Պատմողի տանն աշխատանքը եռում է, որը բժիշկ Սոբոլն անվանում է «բարեգործական շվայտություն»։
Գրականություն
խմբագրել- Чехов А. П. Жена // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
- Voir Dictionnaire Tchekhov, page 87, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
- Ma femme, traduit par Edouard Parayre, Édition Gallimard, Bibliothèque de la pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Чехов А. П. Жена Արխիվացված 2017-05-10 Wayback Machine Բնօրինակ ռուսերեն տեքստ