Կինը կշեռքով (անգլ.՝ Woman Holding a Balance), Յան Վերմեերի յուղանկարներից է` նկարված 1662-1663 թվականներին։ Սկզբնական շրջանում նկարը անվանվում էր «Ոսկի կշռող կինը», սակայն հետագայում պարզվեց, որ կնոջ ձեռքի կշեռքը դատարկ է։ Նկարում կինը խորհրդանշում է սրբությունը։ Նկարը գտնվում է Վաշինգտոնի Արվեստի պետական պատկերասրահում։

Կինը կշեռքով
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1662-1663
բարձրություն42,5
լայնություն38
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերPeter Arrell Brown Widener?, Joseph E. Widener? և Jacob Dissius?
կայք
Ծանոթագրություններ
 Woman holding a balance by Johannes Vermeer Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կտավը պատկերում է երիտասարդ մի կնոջ՝ ձեռքին կշեռք։ Հնարավոր է որ կինը Վերմեերի կինն է։ Կշեռքը գտնվում է նկարի ուղիղ կենտրոնում։ Կնոջ դիմաց գտնվող սեղանին կան տարբեր զարդեր՝ քարեր, ոսկու իրեր։ Սեղանին կա նաև կապտավում մի կտոր։ Կնոջ ետևում գտնվող պատին կախված է «Վերջին Դատաստանի» նկարը՝ Հիսուսը բարձրացված ձեռքերով։

Նկարված 1662-1663 թվականներին Վերմեերի այս աշխատանքը անվանվում էր «Ոսկի կշռող կինը», սակայն մանրադիտակով ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ կշեռքը դատարկ է։ Կտավը 1696 թվականին այլ նկարների հետ վաճառվել է Յակոբ Դիսսիուսին 155 գուլդեն գնով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավը բոլոր կողմերից մոտ 5 սմ-ով մեծացվել է նկարի ավարտելուց բավականին ուշ։

Օգտագործված գույները խմբագրել

Սեղանի վրայի շորի կապույտը ուլտրամարին է, իսկ ձախ կողմում կախված վարագույրը՝ հնդկական դեղին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել