Կինա Կիդրևա
Կինա Խրիստովա Կիդրևա (բուլղար․՝ Кина Христова Къдрева, սեպտեմբերի 27, 1931, Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն - հուլիսի 27, 2020), բուլղարացի մանկագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստածրագրի խմբագիրը:
Կինա Կիդրևա բուլղար․՝ Кина Къдрева | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուլղար․՝ Кина Христова Къдрева |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1931 |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 27, 2020 (88 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, մանկագիր, հրապարակախոս և դրամատուրգ |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ժանրեր | արձակ և պոեզիա |
Կինա Կիդրևա Վիքիքաղվածքում |
ԿենսագրությունԽմբագրել
Կինա Կիդրևան ծնվել է 1931 թվականին Բուրգասում: Սովորել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո սկսել է գրել մանկական պատմվածքներ ու հեքիաթներ: Նրա առաջին երկու գրքերի` «Милкиното дръвче» և «Синята камбанка» հրատարակման համար հավանություն է տվել Էմիլիյան Ստանևը: Հետագայում Կիդրևային հրավիրել են աշխատելու բուլղարական ազգային հեռուստատեսությունում որպես «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստահաղորդման խմբագիր:
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Կինա Կիդրևան առաջին բանաստեղծությունը գրել է 9 տարեկան հասակում, երբ երրորդ դասարանի աշակերտ էր: Երեխաների համար արձակ և բանաստեղծական ստեղծագործությունների, մանկական հեռուստատեսային սցենարների և «Բարի գիշեր, երեխաներ» մանկական հեռուստածրագրի հեղինակն է: Կինա Կիդրևայի հեքիաթները ներառված են բուլղարական դպրոցների ցածր դասարանների դասագրքերում, գրողի աշխատանքները ուսումնասիրվում են երկրի բուհերում: Կիդրևան ունի բազմաթիվ աֆորիզմներ[1]:
Բացի մանկական բազմաթիվ գրքերից, մեծահասակների համար գրել է մի քանի ստեղծագործություններ, ինչպես նաև գրական ստեղծագործական գործընթացի տեսական ուսումնասիրություններ, հեքիաթային և ֆանտազիայի ժանրի ստեղծագործություններ, պիեսներ և հրապարակախոսական հոդվածներ:
1994 թվականին «Չարաճճի ոստյունապարանի պատմությունը» գրքի համար Կիդրևան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի պատվավոր ցուցակում (Honour List of the International Board on Books for Young People)[2]:
Մանկական գրականության մեջ երկար տարիներ ունեցած ավանդի համար 2011 թվականին Կիդրևային շնորհվել է «Կոնստանտին Կոնստանտինով» Բուլղարիայի ազգային գրական մրցանակ[3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
- Մանկական գրքեր
- 1962 - «Милкиното дръвче»
- 1965 - «Синята камбанка»
- 1966 - «Зайчето и момичето»
- 1967 - «Капчица роса»
- 1969 - «Веселите приключения на Грухчо, Галунка, Гащаран и Врабчолан»
- 1970 - «Володя и брезичката. Разказ за детството на Ленин»
- 1973 - «Хиляда златни рибки»
- 1980 - «Приказки»
- 1981 - «Голяма приказна книга»
- 1988 - «Песничка за джуджето»
- 1989 - «Таратунчо-Барабунчо»
- 1992 - «Приказка за палавото скакалче»
- 1993 - «Малка жабешка приказка»
- 1996 - «Нощта на чудесата»
- 1997 - «Голяма летяща приказка»
- 2010 - «Таралежчето Черешко»
Ռուսերեն լույս է տեսել Կիդրևայի «Весёлые приключения Хрюкчи, Мурлыки, Шаровара и Воробейки» գիրքը (Սոֆիա, 1971 թ.):
- Գրքեր մեծահասկաների համար
- 1996 - «Змей под пухена възглавница»
- 1997 - «Литургия за усмивка» (վեպ)
- 2000 - «Тъмното» (վեպ)
- 2007 - «Омагьосаният кръг» (պոեզիա)
- Հեռուստահաղորդումներ
- «Вълшебната ракла»
- «Герчо с тамбурата»
- «Магазинчето на приказките»
- «Климент пее и рисува»
- «Оркестър горски музиканти»
- «Две ръчички - десет пръста»
- «Албум на годината»
- «Пееща азбука»
- «Коко и вълшебният тромпет» (մյուզիքլ)
- «Жар морякът» (4 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմ)
- Պիեսներ
- «Приключения в сряда срещу събота» (Առաջին ազգային մանկական թատերական փառատոնում արժանացել է մրցանակի)
- «Веселата уличка»
- «Нощта на чудесата»
- «Малка КВАК история»
- Հրապարակախոսություն
- 2006 - «Децата и ние, или изкуството да си родител»
- 2009 - «Вълшебната призма»
- 2009 - «Отвъд мита за писателите»