Կիմ Օկ Կյուն
Կիմ Օկ Կյուն (փետրվարի 23, 1851, Հարավային Չունգչոնգ, Չոսոն - մարտի 28, 1894, Շանհայ, Սոնցզյան), Չոսոն դարաշրջանի կորեացի հասարակական գործիչ։ Ակտիվորեն հանդես է եկել Կորեայի արևմտականացման օգտին։ Իր համար նպատակ էր սահմանել Ճապոնիայի օգնությամբ կորեկան պետական համակարգի, գիտության և բանակի զարգացումը, որպեսզի հետագայում Կորեան կարողանա դիմակայել այլ երկրների (այդ թվում՝ նաև Ճապոնիայի) կայսերական նկրտումներին։ 1884 թվականի դեկտեմբերին բարեփոխիչները, Կիմ Օկ Կյունի գլխավորությամբ հեղաշրջում կազմակերպեցին և զավթեցին իշխանությունը, բայց երկու օր անց պարտություն կրեցին։ Կիմը սպանվեց Շանհայում և հետմահու արժանացավ «Չունդալ» տիտղոսին։
Կիմ Օկ Կյուն 김옥균, 金玉均 | |
Կրթություն՝ | Keio Gijuku? |
---|---|
Մասնագիտություն՝ | ինքնակենսագիր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 23, 1851 |
Ծննդավայր | Հարավային Չունգչոնգ, Չոսոն |
Վախճանի օր | մարտի 28, 1894 (43 տարեկան) |
Վախճանի վայր | Շանհայ, Սոնցզյան |
Թաղված | Աոյամայի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Չոսոն |
Վաղ տարիներ
խմբագրելԿիմ Օկ Կյունը ծնվել է 1851 թվականին Չունգչոնգ-Նամդո մարզում։ Նրա հոր անունը Կիմ Բյոնդե էր։ Նրա ընտանիքը աղքատ էր։ Երբ Կիմը չորս տարեկան էր, նրանք տեղափոխվել են Չխոնան։ Նրա հայրը սոդան՝ տարրական դպրոց է բացել, ուր սովորել է նաև Կիմ Օկ Կյունը։ 6 տարեկանում նրան որդեգրել է Կիմ Բյոնգեն, ով կորցրել էր իր որդուն և չէր ցանկանում, որ իր տոհմը դրանով վերջանա։