Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կիմ Շմավոնի Եղիյան (հունիսի 18, 1935(1935-06-18), Վարդաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985

Կիմ Եղիյան
Ծնվել էհունիսի 18, 1935(1935-06-18) (88 տարեկան)
Վարդաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1978 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1993-1998 թվականներին՝ նույն ինստիտուտի փոխտնօրեն, միաժամանակ՝ բաժանմունքի պետ, 1998 թվականից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկներին և միջուկային ֆիզիկային։ Մշակել է սցինտիլյացիոն հաշվիչներով լիցքավորված մասնիկների նույնականացման եղանակ, ուսումնասիրել է միջուկների և մինչև 250 ՄԷՎ էներգիայով ֆոտոնների փոխազդեցության առանձնահատկությունները։ Կինեմատիկորեն արգելված (կումուլյատիվ) էլեկտրա- և ֆոտոմիջուկային շարժընթացների դիտարկման միջոցով հետազոտել է միջուկային մատերիայի բնույթը կարճ (ենթանուկլոնային) հեռավորությունների վրա[1]։

Պարգևներ խմբագրել

  • Անանիա Շիրակացու մեդալ, 2003

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.