Կիմոլոս
Կիմոլոս (հուն․՝ Κίμωλος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում[1]։ Վարչականորեն մտնում է Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայի կազմի մեջ։
Կիմոլոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Կիկլադներ |
Վայր | Եգեյան ծով |
Մակերես | 36 կմ² |
Աշխարհագրություն խմբագրել
Կիմոլոս կղզին մտնում է Կիկլադյան կղզիների կղզեխմբի մեջ։ Գտնվում է Կիկլադների հարավ-արևմուտքում՝ Սիֆնոս և Միլոս հրաբխային կղզիների մեջտեղում։
Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 36 կմ² տարածք։ Կղզու ամենաբարձր կետը Պալայոկաստրո լեռն է՝ 364 մետր բարձրությամբ։
Կղզու տարածքում գտնվող Փսաֆի գյուղում գործում է փոքրիկ նավահանգիստ։
Բնակչություն խմբագրել
Ըստ 2001 թվականի տվյալների՝ կղզում բնակվում է 769 մարդ, հիմնականում՝ հույներ։ Կիմոլոսում գործում է հույն ուղղափառ եկեղեցի։
Կղզու բնակչությունը հիմնականում զբաղվում է զբոսաշրջիկներին ընդունելով և ձկնորսությամբ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Եգեյան ծովի կղզիներ». Կիմոլոսի պաշտոնական կայք. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմոլոս» հոդվածին։ |