Կիլիմանջարո (ազգային պարկ)

Կիլիմանջարո ազգային պարկ, ազգային պարկ Տանզանիայի հյուսիսում։ Այստեղ է գտնվում Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն։

Կիլիմանջարո
Entrance to Kilimanjaro National Park.JPG
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Tanzania.svg Տանզանիա
ՎարչատարածքԿիլիմանջարո շրջան
Մակերես75 575 հեկտար
Աշխարհագրական տեղադրությունԿիլիմանջարո
Ձևավորում1973

1987 թվականից ի վեր ազգային պարկը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԽմբագրել

 
Կիլիմանջարո

Կիլիմանջարո ազգային պարկը տեղակայված է նույնանուն շրջանում՝ Մոշի քաղաքի մերձակայքում, Արուշա քաղաքից 128 կմ հեռավորության վրա։ Պարկի հիմնական սահմանը ընկած է ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա, բացի այդ պարկն իր մեջ ներառում է վեց միջանցք՝ ցածրադիր անտառների միջով[1][2]։

Մինչև 2005 թվականը պարկի տարածքը 753 կմ2 էր, ևս 1078 կմ2 տարածք զբաղեցնում էր պարկի շրջակայքում գտնվող անտառային արգելոցը[1][2][3]։ 2005 թվականին այգին ընդարձակվել է և այժմ զբաղեցնում է 1668 կմ2 տարածք։

Լեռնագագաթի նվաճումը զբոսաշրջիկների հիմնական նպատակն է, որոնց թիվը տարեկան ավելի քան 10 000 է։ Այգում լեռնագնացության վեց երթուղի է տեղադրվել, որոնցից ամենատարածվածը Մարանգուի արահետն է[2]։ Բացի այդ այգում կարելի է տեսնել Շիրա սարահարթը և որսալ կարմրախայտ Չալա լճում, որը գտնվում է լեռան հարավարևելյան լանջի խառնարանում[1]։

Տարածքի պաշտպանությունԽմբագրել

Դեռևս 1910 թվականին գերմանական գաղութային կառավարությունը որոշեց պաշտպանել լեռը։ Այդ ժամանակ ստեղծվեց որսորդական արգելոց, որը 1921 թվականին փոխեց իր կարգավիճակը և դարձավ անտառային արգելոց։ 1973 թվականին Տանզանիայի կառավարությունը հայտարարեց լեռան վրա ազգային պարկի ստեղծման մասին (2700 մ), իսկ 1977 թվականին այն մատչելի դարձավ զբոսաշրջիկների համար։ 1987 թվականին պարկն ընդգրկվեց Տանզանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Ներկայումս պարկը բաժանված է յոթ գոտիների, որոնցից են ինտենսիվ հետիոտների ուղին, լեռնային և հարթ հատվածներում ցածր ինտենսիվության հետիոտնային, կառավարման, մշակութային և ցերեկային օգտագործման գոտիները։ Ամենամեծը վայրի բնության գոտին է։ 1995 թվականին պարկում աշխատողների ընդհանուր թիվը մոտ 150 էր[2]։

Պարկի հիմնական խնդիրները ապօրինի ծառահատումը, որսը և մեղրի հավաքումն են։ Բացի այդ վտանգ են ներկայացնում հրդեհները, որոնք հաճախ են տեղի ունենում պարկի հարավ-արևմտյան մասում, որը զբոսաշրջիկների շրջանում ամենատարածվածն է[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mount Kilimanjaro National Park» (անգլերեն)։ Tanzania National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2010-10-10 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Kilimanjaro National Park» (անգլերեն)։ World Conservation Monitoring Center։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-14-ին։ Վերցված է 2010-10-10 
  3. «Expansion of the National Parks» (անգլերեն)։ Tanzania National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2010-10-10 

Արտաքին հղումներԽմբագրել