Կիլիկյան Հայաստանի գրականություն

12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի են դրսևորվել հայ գրական ավանդույթները, արմատավորվել ու զարգացել նոր ժանրեր։ Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, 12-րդ դար) ստեղծագործությունը։ Բարսեղ Քեսունեցին (12-րդ դար) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է։

Ներսես Դ Կլայեցի

Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին, Գևորգ Սկևռացին (13-րդ դար, Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (13-րդ դար) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։