Կիզիտո Միհիգո
Կիզիտո Միհիգոն (հուլիսի 25, 1981, Կիբեհո, Ռուանդա - փետրվարի 17, 2020, Կիգալի, Ռուանդա), Ռուանդայի ավետարանական երգիչ, երգահան, երգեհոնահար, հոգևորական երգերի կոմպոզիտոր և հեռուստատեսություն ներկայացնող։ Ցեղասպանություն վերապրած, խաղաղության և հաշտեցման ցուցարար, սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ֆրանսիայում։ 2010 թվականին նա ստեղծել է Kizito Mihigo Peace Foundation «հիմնադրամը»։ 2014 թվականի ապրիլին, ճգնաժամային երգի լույս տեսնելուց հետո արգելվում է Ռուանդայի իշխանության կողմից, ձերբակալվում և տուգանվում կառավարության դեմ երգ գրելու համար։ 2015 թվականի փետրվարին, նա դատապարտվեց 10 տարի ազատազրկման։
Կիզիտո Միհիգո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 25-ին, 1981 Կիբեհո, Ռուանդա |
Երկիր | Ռուանդա |
Մահացել է | փետրվարի 17, 2020 (38 տարեկան) Կիգալի, Ռուանդա |
Գերեզման | Kabuga |
Ժանրեր | հոգևորական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր, ավետարանական երգիչ, երգեհոնահար |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | օրգան |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Կայք | kizitomihigo.com |
Կենսագրություն
խմբագրելԿիզիտո Միհիգոն ծնվել է հուլիսի 25-ի, 1981 թվականին Կիբեհոյում, Նիարուգուրուի շրժանում՝ Հարավային նահանգ (Ռուանդա)։ Նա ընտանիքում երրորդն է վեց երեխաներից, ծնողներն են՝ Օգուստին Բուգուզին և Պլասիդի Լիբագիզա[1]։
Երաժշտության սկիզբը
խմբագրելԻնը տարեկանում նա սկսում է ստեղծել երգեր և հինգ տարի հետո սովորում էր միջնական դպրոցում "Petit Seminaire de Butare" նա դառնում է ամենահայտնի կաթոլիկ օրգան նվագող և երգահան Ռուանդայի կաթոլիկական եկեղեցում[2]։
Ցեղասպանություն վերապրած
խմբագրել1994 թվականին նա կորցրեց իր ընտանիքը և դարձավ որբ Ռուանդայի ցեղասպանությունից հետո։ Նա գաղթեց Բուրունդի, որտեղ նա հանդիպեց իր ընտանիքի մյուս անդամներին, ովքեր նույնպես վերապրել էին ցեղասպանությունը[3][4]։
Կրթական ֆոն
խմբագրել1994 թվականի հուլիսին, նա վերադարձավ Ռուանդա։ Ավագ դպրոցից հետո, նա ընդունվեց սեմինարիա, որպեսզի դառնա քահանա, որտեղ երաժշտության և քրիստոնեության միջոցով նա կարողացավ ներել այն մարդուն, ով սպանել էր իր հորը։
Անձնական կյանք
խմբագրելԿաթոլիկ քրիստոնյա է, ամուսնացած չէ և չունի երեխաներ, ոգևորված է Մոցարտով, Բախով և Հենդելով, մարտական արվեստի և կինոյի երկրպագու է, 2012 թվականին տարածվեց ասեկոսեներ, որ նա սիրական կապերի մեջ է Miss Jojo-ի՝ տեղացի R&B երգչուհու հետ։ Հարցազրուցի ժամանակ երկուսն էլ ժխտեցին ասեկոսեները և հաստացեցին, որ գտնվում են միայն խորը ընկերական հարաբերությունների մեջ։ Սկսած 2009 թվականից, Կիզիտո Միհիգոն հաճախակի հայտնվում էր շոուբիզնեսի լուրերում, որպես կանանց ամենաշատ գրավող տղամարդը՝ Ռուանդայում։ 2013 թվականի ապրիլին, The New Times ամսագիրը անվանեց նրան երկրորդը «Ռուանդայի 8 ամենագեղեցիկ տղամարդ աստղերը» ցանկում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kizito Mihigo Urges Artistes to Promote Peace Through Music». The New Times. 2014 թ․ ապրիլի 10.
- ↑ «Kizito uses music to promote peace, reconciliation». New Times. 2012 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «How l overcame desire for revenge – Kizito Mihigo». New Times. 2011 թ․ ապրիլի 25.
- ↑ «Génocide au Rwanda, 13 ans après.Témoignage du rescapé Kizito Mihigo: Croire en Dieu après le génocide». Alter Info (ֆրանսերեն). 2007 թ․ մայիսի 4.
- ↑ «Top 8 hottest male celebrities in Rwanda». New Times. 2013 թ․ ապրիլի 23.