Կերկինի (հունարեն՝ Λίμνη Κερκίνη), ջրամբար Հունաստանի հյուսիսում, Սերրեի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է հույն-բուլղարական սահմանից 47 կիլոմետր հեռավորության վրա, տեղակայված է Սերրեի մայրաքաղաքից 20 կիլոմետր հարավ-արևմուտք, իսկ Սիդիրոկաստրո քաղաքից՝ 10 կիլոմետր դեպի արևելք։ Ջրամբարը կառուցվել է Ստրիմոնաս գետի վրա՝ 1932 թվականին՝ ոռոգման և հեղեղումները կանխելու նպատակով։ 1983 և 1987 թվականներին հիդրոտեխնիկական աշխատանքներ իրականացնելու ժամանակ այն մեծացվել է։ Ջրամբարի հայելու մակերեսը 109,96 կմ2[1], իսկ ջրահավաք ավազանը ավելի քան 11 520 կմ2 է[1]։ Տարածքը համարվում է ռամսարական օգտագործման և գլխավոր թռչնաբանական տեղամաս, մտնում է Natura 2000-ի բնապահպանական զոնայի մեջ[2]։

Կերկինի ջրամբար
Λίμνη Κερκίνη

Կերկինի ջրամբարը
40°55′ հս․. լ. 46°48′ ավ. ե.HGЯO
Երկիր Հունաստան
Վարչատարածքային բաժանում Սերրե
Թափվող գետերը Ստրումա, Կերկինիս
Երկարություն 70 կմ
Լայնություն 18 կմ
Ավազանի մակերեսը 109.96 կմ2 կմ²
Ամենամեծ խորությունը 75 մ
Միջին խորությունը 27 մ

Ջրամբարը զբաղեցնում է Կերկինի և Մավրովունի լեռների ջրաբերակային դաշտավայրը, որը նախկինում ճահճացած էր։ Այն հիմնականում սնվում է Ստրումա գետի ջրերով, մինչև ծով հասնելը ջրի միջին ծախսը գետաբերանում կազմում է 65-83 մ3/վրկ։ Հյուսիս-արևմուտքում ջրամբարի մեջ են թափվում Կարտիկիսը, ինչպես նաև այլ փոքր գետեր։ Ջրի կուտակվելու արագությունը ջրամբարում կազմում է տարում մոտ 1.7 միլիոն կուբամետր[1][2]։

Ջրամբարի տարածքում կան 785 ջրային բույսեր։ Շատ հարուստ է թռչնատեսակներով, հանդիպում են մոտ 300 տեսակի թռչուններ (Հունաստանում բնակվող 407 տեսակից), որոնցից են գանգուր հավալուսնը (Pelecanus crispus) և փոքր ջրագռավը (Phalacrocorax pygmaeus)։ Ֆաունան ներառում է նաև 28 տեսակի կաթնասուններ, 12 տեսակի սողուններ, 9 տեսակի երկկենցաղներ, 8 տեսակի անողնաշարավորներ և 27 տեսակի ձկներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Artificial Lake Kerkini» (անգլերեն). Ramsar Sites Information Service. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  2. 2,0 2,1 P. A. Gerakēs Lake Kerkini Case Study // Conservation and Management of Greek Wetlands: Proceedings of a Workshop on Greek Wetlands, Thessaloniki, Greece, 17-21 April, 1989. — IUCN, 1992. — Т. 3. — С. 231. — 493 с. — (The IUCN Wetlands Programme). — ISBN 283170104X