Կենտրոնական սկզբնախաղ, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է հետևյալ քայլերով՝ 1. e2-e4 e7-e5 2. d2-d4 e5:d4 3. Թd1xd4: Իր տեսակաով համարվում է բաց սկզբնախաղ։

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
d4 white queen
e4 white pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Կենտրոնական սկզբնախաղ
ECOC21–C22
Մասն էԲաց սկզբնախաղեր

Պատմություն

խմբագրել

Ալեքսանդր Ալյոխինը հստակ գնահատական է տվել է այս սկզբնախաղին, հատկապես՝ վերջին քայլին․ «Ակնհայտ է, որ թագուհին արագ հանելով խաղի մեջ սպիտակները դժվար թե կարող են առավելություն ստանալ։ Սակայն սևերը պետք է խաղան ճշգրիտ, որպեսզի հակառակորդը չհասցնի ստեղծել հարձակում արքայական թևում կամ նույնիսկ կենտրոնում, քանի որ սպիտակ թագուհին g3 դաշտից կարող է ուժեղ ճնշում գործադրել սևերի կարճ փոխատեղման դիրքի վրա»[1]։

Այս բնութագրումը մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։ Սովորաբար ձևավորվում են բարդ դիրքեր՝ եզրերի վրա փոխադարձ հարձակումներով։ Ժակ Միզեսը, Սավելի Տարտակովերը և Ռուդոլֆ Շպիլմանը եղել են վերջին ուժեղ շախմատիստները, որոնք օգտագործել են այս սկզբնախաղը։ Կենտրոնական սկզբնախաղի տեսության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Ալեքսեյ Շիրովը, Մայքլ Ադամսը, Յուդիթ Պոլգարը և Ալեքսանդր Մորոզևիչը։

Ժամանակակից մրցաշարային պրակտիկայում սկզբնախաղը հազվադեպ է հանդիպում։

Տարբերակներ

խմբագրել

Կենտրոնական սկզբնախաղի սևերի ամնատարածված քայլը 3․․․Ձc6֊ն է։ Սպիտակների թագուհու համար կան մի քանի նահանջի հնարավորություններ․

  • 4.Թa4 քայլը համապատասխանում է Սկանդինավյան պաշտպանության (1.e4 d5 2.exd5 Թxd5 3.Ձc3 Թa5) հաճախ հանդիպող տարբերակներից մեկին՝ հակադարձ դասավորությամբ, այն հազվադեպ է հանդիպում Կենտրոնական սկզբնախաղում, քանի որ հետագա շարունակությունը բարենպաստ չի եղել սպիտակների համար այս տարբերակում։
  • Թագուհու լավագույն քայլը համարվում է 4.Թe3, որը հայտնի է որպես Պաուլսենի հարձակում։ Այս տարբերակում սպիտակները նախատեսում են փոխատեղում անել թագուհու թևում։ Սևերը սովորաբար շարունակում են 4...Ձf6, որից հետո տիպիկ հաջորդականությունն է 5.Ձc3 Փb4 6.Փd2 0-0 7.0-0-0 Նe8։ Սպիտակները կարող են փորձել խաղը բարդացնել զինվորի զոհաբերությամբ՝ 8.Թg3!?, որին հետևում է 8...Նxe4 9.a3!՝ Շաբալովի քայլը։ Սևերի լավագույն քայերից է 9...Փa5, կամ 9...Փd6 քայլը[2]։

3.f4?! (Հալաշի գամբիտ)

խմբագրել

Հալաշի գամբիտը (3.f4?!) հազվադեպ կիրառվող տարբերակ է: Այս քայլը հայտնի է դեռևս 1840 թվականից, այն ավելի վերջերս սկսել է ակտիվորեն օգտագործվել հունգարացի հեռավար շախմատիստ դոկտոր Գեորգի Հալաշի կողմից: Գամբիտը կասկածելի է թվում, բայց այն վերջնականապես չի հերքվել[3]։

Հյուսիսային գամբիտ

խմբագրել

Կենտրոնական սկզբնախաղի տարբերակներից է նաև Հյուսիսային գամբիտը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Центральный дебют (ECO C22)» (ռուսերեն). Վերցված է 2024-12-13-ին.
  2. British Chess Magazine, August 1898, page 324, article title The BCM Guide to the Openings. The Centre Game, by Hobart
  3. Budzinski, Glenn (1998). «Anatomy of a Gambit: Dissecting the Halasz». ChessCafe. Վերցված է 24 May 2016-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել