Կենտրոնական թատրոն (Օսլո)

Օսլոյի կենտրոնական թատրոն (նորվ.՝ Centralteatret)[1][2][3], թատրոն Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Akersgata փողոցում[4]։

Կենտրոնական թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Նորվեգիա
Գտնվելու վայրըՕսլո
Հիմնադրման ամսաթիվ1897
 Centralteatret, Oslo Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Թատրոնը 1897 թվականին հիմնադրել է Յուհան Ֆահլստրյոմ և Ալմա Ֆահլստրյոմ ամուսնական թատերական զույգը։ Թատրոնը հատկապես հայտնի էր թեթև ժանրի ռեպերտուարով, այդ թվում կատակերգություններ, ռեվյուներ, օպերետներ, ինչպես նաև դասականների (Հենրիկ Իբսեն) և նոր նորվեգական դրամաների ներկայացմամբ։

1902 թվականից Հարալդ Օտտոն (1865-1928) եղել է թատրոնի կառավարիչն ու սեփականատերը։ Հաջորդաբար նրան փոխարինել է որդին՝ Ռեյդար Օտտոն, որի որդին, Հարալդ Օտտոն թատրոնը կառավարել է 1938 թվականին։ Օտտո ընտանիքի անդամները թատրոնը կառավարել են մինչև 1959 թվականը[5][6][7]։

1959 թվականից թատրոնի շենքը մասամբ օգտագործվել է որպես հեռուստատեսային ստուդիա։ Կենտրոնական թատրոնն այժմ վերանորոգվում է։ Սրահն ունի 387 նստատեղ։ Օսլոյի կենտրոնական թատրոնը Նորվեգիայի ամենահին գործող թատրոնն է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Marker, Frederick J., & Lise-Lone Marker. 2002. Strindberg and Modernist Theatre: Post-Inferno Drama on the Stage. Cambridge: Cambridge University Press, p. 130.
  2. Thresher, Tanya. 2004. Twentieth-Century Norwegian Writers (= Dictionary of Literary Biography vol. 297). Farmington Hills, MI: Thomson/Gale, p. 246.
  3. AAA 1998 Europe Travel Book. 1997. Heathrow, FL: American Automobile Association, p. 543.
  4. Centralteatret (Store norske leksikon)
  5. Johan Fahlstrøm (Store norske leksikon)
  6. Alma Fahlstrøm (Store norske leksikon)
  7. Harald Otto (Store norske leksikon)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական թատրոն (Օսլո)» հոդվածին։