Կենտոն Դյութի

ամերիկացի դերասան

Կենտոն Դյութի (անգլ.՝ Kenton Duty, մայիսի 12, 1995(1995-05-12), Պլանո), ամերիկացի դերասան, երգիչ և պարող։ «Երիտասարդ դերասան» անվանակարգի թեկնածու (2012)։ Նա ունի երկու կրտսեր եղբայր, զույգ քույրեր, ովքեր ծնվել են 1999 թվականին։ 2010 թվականին Դյութին ապրել է Լոս Անջելեսում ծնողների և զույգ քույրերի հետ։

Կենտոն Դյութի
Ծննդյան թիվ՝մայիսի 12, 1995(1995-05-12) (28 տարեկան)
Ծննդավայր՝Պլանո
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, կինոդերասան և պարող
IMDb։ID 2778261

Կարիերա խմբագրել

2004 թվականին, 9 տարեկան հասակում Դալլասում Դյութին սկսել է իր դերասանական կարիերան, խաղացել է Դալլասի Սուրբ Ծննդյան երգի և թատրոնի երաժշտական ներկայացման մեջ[1]։ Կենտոն Դյութին սկսել է խաղալ ֆիլմերում 2006 թվականից։ Ավելի հայտնի է դարձել «Պարի տենդը» հեռուստասերիալում Գյունտեր Խեսսենխեֆֆերի դերակատարում (2010), որի արդյունքում դարձել է «Երիտասարդ դերասան» անվանակարգի թեկնածու (2012)։ Հանդիպել է Կարոլային Սանշայնի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 Դետեկտիվ Ռաշ Cold Case Chuck Pierce '69
2010 Կորուստյալները Lost Երիտասարդ Ջեյկոբ
2010 Ջիմմի Կիմմելն ուղիղ եթերում Jimmy Kimmel Live! Երիտասարդ Ջեյկոբ
2010 Խենթը ազատության մեջ Crazy on the Outside Իտան Պապադոպոլուս
2010 Իմ անունը Կխան է My name is Khan Ռիզ Գարրիկ
2010-2012 Պարի տենդը Shake It Up! Գյունտեր Խեսսենխեֆֆեր
2011 Վերջին իրական տղամարդը Last Man Standing Վիկտոր Բլեյկ
2015 Նավից Fresh Off the Boat Քևին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lost's Kenton Duty - Duty Calls». SciFiAndTvTalk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտոն Դյութի» հոդվածին։