Կենդանի արվեստի թանգարան

Կենդանի արվեստի թանգարան (անգլ.՝ The Living Art Museum, իսլ.՝ Nýlistasafnið, socr.Nýló), ոչ առևտրային թանգարան և ցուցահանդեսի համար նախատեսված տարածք նորարարական և ժամանակակից փորձարարական արվեստի համար Ռեյկյավիկում, Իսլանդիա[1]։

Կենդանի արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Իսլանդիա
ՏեղագրությունՌեյկյավիկ
ՀասցեThe Living Art Museum, The Marshall House, Grandagarður 20 - 101 Reykjavík, Iceland
Հիմնադրվել է1978
ՏնօրենGunnhildur Hauksdottir?
Կայքnylo.is
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը ցուցադրում է Իսլանդիայի և օտարերկրյա արվեստագետների աշխատանքները , անցկացնում է ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցում է ժամանակակից արվեստի կիրառման վերաբերյալ քննարկումներին։

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 26 նկարիչների կողմից 1978 թվականին, որպես առաջին շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը գտնվում էր Իսլանդիայի նկարիչների ղեկավարման տակ։ Այն ի սկզբանե մտածված է եղել որպես մի հավաքածու՝ երիտասարդ սերնդի նկարիչների արվեստի գործերը պահպանելու համար, ովքեր այդ ժամանակ եղել են անտեսված հասարակության և իշխանությունների կողմից։ Հիմնադիրները բազմազան նկարիչների մի խումբ էր, որոնք իրենց կարիերայի տարբեր փուլերում էին՝ հիմնականում տարված ֆլյուկսուս շարժման և կոնցեպտուալ արվեստի հետ։ 1978 թվականի հունվարի 5-ը պատմական օր էր, երբ տեղի ունեցավ գահակալական հանդիպում, որի վրա հիմնվեց «Living Art Museum Association» ասոցիացիան։ Հենց այդ պահից կենդանի արվեստի թանգարանը պահպանել է իր առաջնային նպատակը՝ ստեղծել հարթակ առաջադեմ ցուցահանդեսների և փորձարարական արվեստի մեթոդների վերաբերյալ քննադատական քննարկումների համար. Թանգարանը մշտական հավաքածուն համալրելոն զուգահեռ հավասար ուշադրություն է դարձնում իսլանդական և արտասահմանյան նկարիչների ցուցահանդեսներին։

Երբ 1981 թվականին թանգարանում ստեղծվեց սեփական պատկերասրահ, որը դարձավ ցուցահանդեսների անցկացման վայր՝ շարունակելով գեղարվեստական ստեղծագործությունների հավաքածուներ կազմել։ Թանգարանի նախնական հավաքածուն զբաղեցրել է 30 քառակուսի մետր վարձակալված տարածք։ Այնուհետև «vatnsstígur 3b» ծառուղու առաջին հարկում թանգարանը զբաղեցրել է 200 քառակուսի մետր, որտեղ 1983 թվականի հոկտեմբերին ավելացվել է ևս մեկ հարկ։ 1989 թվականին իսլանդական «Islandsbanki» բանկը ձեռք է բերել այդ շենքն ու խզել վարձակալության պայմանագիրը՝ ստիպելով թանգարանին տեղափոխել իրենց միջոցները «Þingholtsstræti»-ում վարձակալված պահոց։ Մեկ տարի անց թանգարանը կրկին գտնվում էր «Vatnsstígur 3b»-ում և մինչև 2001 թվականը զբաղեցրել է 560 քառակուսի մետր։ 2001-2004 թվականներն ընկած ժամանակահատվածը կազմակերպությունը կարճ ժամանակով մնացել է «Vatnsstígur 3» թաղամասում, իսկ 2006 թվականին տեղափոխվել է նոր վայր[2]։

2014 թվականի հունիսի սկզբին թանգարանը իր հավաքածուով, արխիվներով և հետազոտական օբյեկտներով տեղափոխվել է Ռեյկյավիկի «Breiðholt» շրջան։ Գրեթե երեք տարվա ընթացքում թանգարանը այդ շենքի վերին հարկում իր տրամադրության տակ ունեցել է ժամանակավոր պատկերասրահ նախկին հացի փռում։ 2017 թվականի սկզբին կենդանի արվեստի թանգարանը տեղափոխվել է «The Marshall house»-ի երկրորդ հարկ ՝ Ռեյկյավիկի կենտրոնում գտնվող «Harbor» թաղամաս։ Շենքը նախկին վերամշակման գործարան էր և վերակառուցվել է «kart GP» ճարտարապետական ընկերության կողմից։ Ներկայումս այստեղ է գտնվում թանգարանի պատկերասրահը, «Kling & Bang» ընկերությունը և Օլաֆուր Էլիասոնի ստուդիան։ Թանգարանի հիմնական հավաքածուն շարունակում է մնալ «Breiðholt»-ում[2]։

Գործունեություն խմբագրել

Կենդանի արվեստի թանգարանը կենտրոնանում է ժամանակակից արվեստի վրա, որի նպատակն է ստեղծել հիմք գեղարվեստական ստեղծագործության և երևակայական արվեստի համար։ Բացի տարեկան 6-8 ցուցահանդեսներ անցկացնելուց, այն նպաստում է գեղարվեստական դրսևորմանը տարբեր ձևերով՝ ներկայացում, էքսկուրսիաներ, դպրոցական այցելություններ և սեմինարներ։

Թանգարանում առկա արխիվը թանգարանի և ցուցահանդեսի պատմության հետ կապված հոդվածների և փաստաթղթերի ժողովածու է։ Բաղկացած է կատալոգներից, աուդիո և վիդեո ֆայլերից, նամակներից, լուսանկարներից, ֆիլմերից և նիստերի արձանագրություններից․ այս շարքը անընդհատ ընդլայնվում է։ Այն ունի մատչելի տեղեկություններ արվեստագետների, ցուցահանդեսների և այլ իրադարձությունների մասին, ինչպես նաև ծառայում է որպես հետազոտությունների աղբյուր այլ կազմակերպությունների համար։ Թանգարանը մասնակցում է «Performance Archive»-ի և «Archive of Artist-run Initiatives»-ի ազգային նսխագխերին, որոնք անց են կացվում Ռեյկվիկի քաղաքային արխիվների, իսլանդական նկարչական ակադեմիայի, իսլանդական հեռուստառադիո հեռարձակման կազմակերպության և Իսլանդիայի կինո-թանգարանի կողմից։ Թանգարանը հրապարակել է նկարիչների և ցուցահանդեսների բազմաքանակ կատալոգներ։

Կենդանի արվեստի թանգարանը ղեկավարվում է հինգ մարդկանցից կազմված գլխավոր խորհրդից և երեք մարդկանցից կազմված օժանդակ խորհրդից, որոնք ամեն տարի վերընտրվում են։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է ծառայել մինչև երկու տարի և աշխատել կամավոր հիմքով։ Աջակցվում և ֆինանսավորվում է կենդանի արվեստի թանգարանի անդամների կողմից, կրթության, գիտության, մշակույթի նախարարության, ինչպես նաև Ռեյկվիկի քաղաքական խորհրդի կողմից։ Թանգարանը համագործակցում է եվրոպական այլ թանգարանների և պատկերասրահների հետ։ Այն մասնակցում է «Sequences Art festival» և «Reykjavík Art Festival» ազգային փառատոններին։

Հավաքածու խմբագրել

1950 թվականից մինչև մեր օրերը թանգարանում գտնվում է շուրջ 2300 արվեստի գործ։ Հավաքածուն մասնակիորեն հավաքել են բարեգործությունների հաշվին, այդ թվում նաև իսլանդական նկարիչների աշխատանքներից։ Հավաքածուի մեջ ընդգրկված է իսլանդական նկարիչների՝ Քրիստիան Գուդմունդստոնի, Ռագնար Քյարթանսոնի, Sigurður Guðmundsson-ի, Hildur Hákonardóttir-ի, Ásta Ólafsdóttir-ի, Birgir Andrésson-ի, Brynhilður Þorgeirsdóttir-ի, Egill Sæbjörnsson, Finnbogi Pétursson, Ólafur Lárusson, Rúna Þorkelsdóttir, Tumi Magnússon, Ragna Hermannsdóttir, Hreinn Friðfinnsson, Magnús Pálsson, Hulda Vilhjálmsdóttir, Finnbogi Pétursson и Helgi Þorgils Friðjónsson,ինչպես նաև արտասահմանյան նկարիչների՝ Դիթեր Ռոդ,Քարթսեն Հոլլեր,Դորոտի Յաննոնե,Դոուե Յան Բաքքեր,Ջոն Քեյջ,Ֆրանց Գրաֆ,Ջոն Արմլեդեր,Յոզեֆ Բոյս,Մեթյու Բառնի,Մերեդիթ Մոնք,Ռիչարդ Գամիլթոն և Ռոբեր Ֆիլյուի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Living Art Museum (Nýló) is a museum and a venue for contemporary visual art in Reykjavik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Guðmundsdóttir, Tina; Agnarsson, Ármann Sýningayfirlit Nýlistasafnsins, 1978-2008. — Nýlistasafnið, 2009. — ISBN 978-9979-70-674-8

Գրականություն խմբագրել

  • Guðmundsdóttir, Tinna, ed.; Jones, Shauna Laurel, trans.; Ólafsdóttir, Vilborg, trans. (2010). Nýlistasafnið / The Living Art Museum 1978—2008. Reykjavík։ Nýlistasafnið. p. 11. ISBN 978-9979-70-674-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենդանի արվեստի թանգարան» հոդվածին։