Կեղտոտ փողեր (հաշվետվություն)

«Կեղտոտ փողեր», նախկինում գաղտնի զեկույց, որը պատվիրել է Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) կառավարությունը՝ նահանգում փողերի լվացման վիճակի վերաբերյալ։ Այն հանրությանը ներկայացվել է երկու մասով՝ համապատասխանաբար, 2018 և 2019 թվականներին։

Կեղտոտ փողեր I

խմբագրել

«Կեղտոտ փողեր» առաջին զեկույցը (պաշտոնապես՝ Dirty Money. An Independent Review of Money Laundering in Lower Mainland Casinos - Կեղտոտ փողեր. Ստորին Մեյնլենդի խաղատներում փողերի լվացման անկախ հետաքննություն, որն իրականացվել է Բրիտանական Կոլումբիայի գլխավոր դատախազի պատվերով) հրապարակվել է 2018 թվականին։ Զեկույցը հատկապես կենտրոնացած էր նահանգի խաղատներում փողերի լվացման վրա։ Նրանում ասվում է, որ այդ միջոցները հաճախ եղել են ֆենտանիլի ապօրինի վաճառքից ստացված եկամուտները[1]։

Զեկույցը վկայում է այն մասին, որ պաշտոնյաները նախազգուշացվել են խնդրի մասին դեռևս 2011 թվականին, սակայն քայլեր չեն ձեռնարկել։ Առնվազն 100 միլիոն դոլարի միջոցները ակամա լվացվել են նահանգի խոշոր խաղատների միջոցով։ Զեկույցից անմիջապես հետո մեկ տարում խաղատները հաստատել են ավելի խիստ կանոններ և արձանագրել են մոլեխաղերից ստացվող եկամուտների 30% անկում։ Սա ենթադրում է, որ դրանց թիվը զգալիորեն ավելի մեծ է[2]։

Զեկույցում առաջիններից մեկը բացահայտվել է, որ փողերի լվացման դեմ պայքարի փորձագետները հորինել են «Վանկուվերի մոդելը»։ Մեթոդը ենթադրում է օփիոիդների վաճառքի, վարկերի տրամադրման և փողերի լվացման համատեղում խաղատների և անշարժ գույքի վաճառքի միջոցով[3]։

Կեղտոտ փողեր II

խմբագրել

2019 թվականին թողարկվել է Dirty Money II-ը (պաշտոնապես՝ Dirty Money – Part 2։ Turning the Tide – An Independent Review of Money Laundering in B․C․ Real Estate, Luxury Vehicle Sales & Horse Racing - Կեղտոտ փողեր – Մաս 2։ Բեկումնային իրավիճակ․ Բրիտանական Կոլումբիայում փողերի լվացման, անշարժ գույքի, շքեղ մեքենաների վաճառքի և ձիարշավի վերաբերյալ անկախ հետաքննություն)։ Երկրորդ մասը նվիրված էր այն բանին, թե ինչպես են միջոցները հայտնվել առօրյա սպառողական ապրանքներում, ինչպիսիք են անշարժ գույքը և շքեղ մեքենաները[4]։

Զեկույցում նահանգում փողերի լվացման տարեկան ծավալը գնահատվում է 7 միլիարդ դոլար[5]։ Այն նաև ցույց է տալիս, որ անշարժ գույքի և շքեղ մեքենաների գնումները հաճախ օգտագործվում են նահանգում փողեր լվանալու համար[5]։

Պատմություն

խմբագրել

2017 թվականին Բրիտանական Կոլումբիայի այն ժամանակվա գլխավոր դատախազ Դեյվիդ Էբին վարձել է Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության նախկին փոխհանձնակատար Փիթեր Գերմանին՝ փողերի լվացման մասին լուրերի անկախ հետաքննություն անցկացնելու համար։ Սա հետևել է Վանկուվերում բնակարանների գների արագ աճի և կազմակերպված հանցավորության աճող լկտիության մասին հաղորդումներին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Peter German is on a mission». www.cpacanada.ca (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  2. Opinion, Tracy Sherlock |; June 27th 2018, Politics | (2018 թ․ հունիսի 27). «B.C. became a laundromat for dirty money. Eby vows to slam door shut after scathing report». Canada's National Observer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Inside the German report, 14 mind-blowing highlights». theBreaker (կանադական անգլերեն). 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  4. «Condos, pianos and Lambos: Five takeaways from B.C.'s dirty money reports | The Star». www.thestar.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  5. 5,0 5,1 «Over $7 billion laundered in B.C. last year: report - CityNews Vancouver» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  6. «Ian Mulgrew: Peter German defends independence, integrity at money laundering inquiry». vancouversun (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.