Անդրեյ Կելին
(Վերահղված է Կելին Անդրեյից)
Անդրեյ Կելին (ռուս.՝ Андре́й Влади́мирович Ке́лин, մայիսի 15, 1957), ռուս դիվանագետ։
Անդրեյ Կելին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1979) |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 15, 1957 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը։ 1979 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն լեզուներին։
- 1979-1983 թվականներ՝ Նիդեռլանդներում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1990-ից մինչև 1995 թվականը եղել է Բելգիայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի դեսպանության աշխատակից։
- 1998 թվականից մինչև 2003 թվականը Բրյուսելում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 2003 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
- 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն։
- 2011 թվականի հունիսի 7-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 5-ը Վիեննայում ԵԱՏՄ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ[1][2]։
- 2015 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենն է[3]։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ է[4][5]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.06.2011 № 710 «О назначении Келина А. В. Постоянным представителем Российской Федерации при Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) в Вене, Австрийская Республика»
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.08.2015 № 406 «О Келине А. В.»
- ↑ Данные с сайта МИД России
- ↑ «Состав Коллегии МИД России» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 01.05.2016 г. № 106-рп» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 27.06.2001 г. № 776 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.07.2007 г. № 928 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.11.2012 № 1540 «О присвоении Келину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»