Կելիմուտու (ինդոն.՝ Kelimutu), 1639 մ բարձրությամբ հրաբուխ ինդոնեզական Ֆլորես կղզու վրա։ Երեք խառնարանային լճերի պատճառով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, Կելիմուտուն հանդիսանում է զբոսաշրջային հանրահայտ տեսարժանություն։ Հրաբխի վերջին հայտնի ժայթքումը գրանցվել է 1968 թվականին։

Picto infobox map.png
Կելիմուտու
ինդոն.՝ Kelimutu

Կելիմուտու խառնարանային լճերից մեկը
8°46′22″ հվ. լ. 121°49′12″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Flag of Indonesia.svg Ինդոնեզիա
Coat of Arms of East Nusa Tenggara NEW.png Արևելյան Փոքր Զոնդյան կզիներ
Ֆլորես (կղզի)
Երկիր Ինդոնեզիա

Կելիմուտու երեք լճերը, որոնցում լուծված են տարբեր հանքանյութեր, մի քանի տարիների ընթացքում փոխում են իրենց գույնը սևից մինչև փիրուզագույն, կարմրադարչնագույն կամ կանաչ։ Հրաբխի արևմտյան լիճը կոչվում է Տիվու Աթա Մբուպու (ծերերի լիճ), մյուս երկուսը կոչվում են Տիվու Նուա Մուրի Կոոխ Տաի (տղաների և աղջիկների լիճ) և Տիվու Աթա Պոլո (կախարդված լիճ)։

Հրաբխի ստորոտում գտնվող Մոնի գյուղի բնակիչները հավատում են, որ մահացածների հոգիները գնում են այդ լճերը և դրանց գույների փոփոխությունը նշանակում է, որ նրանք զայրացած են։ Գյուղից հրաբուխի գագաթը կարելի է բարձրանալ երեք ժամում, կամ շատ ոլորապտույտ ժապավենաձև ճանապարհով հասնել այնտեղ բեմոյով։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել