Կարպիս Շամլյան
հայ դերասան
Կարպիս Հակոբի Շամլյան (փետրվարի 9, 1939, Ալեքսանդրիա, Եգիպտոս - փետրվարի 11, 2022[1]), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ[2]։
Կարպիս Շամլյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1939 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | փետրվարի 11, 2022[1] (83 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԿարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։ Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է[3]։
Ներկայացումներ
խմբագրել- Տեր Բարսեղ՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ»
- Ալդոմիրցի՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուս»
- Քրիսիփ՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
- Ժերոնտ՝ Մոլիերի «Ակամա բժիշկ»
- Գենոլե Մաշու՝ Ի. Ժամյակի «Վճարովի պատրանք»
- Հայր Մոնտեգյու՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Գերեզմանափոր՝ «Համլետ»
- Բժիշկ՝ «Մակբեթ»
- Կարդինալ՝ «Ռիչարդ 3-րդ»
- Փարիսեցի՝ Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
- Միգելե՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո»
- Գենոլե Մարշո՝ Ի. Ժամյակի «Մսյո Ամիլկար»
Ֆիլմեր
խմբագրել«Ընկեր Փանջունի», 1993 թ.
Պարգևներ
խմբագրել- ՀՀ վաստակավոր արտիստ, 2008 թ.
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2012, 2015 թթ.
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2015 թ.