Կարո Չարչօղլյան
Կարո Չարչօղլյան (1905, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դուդուկահար։ Հայտնի էր որպես դուդուկահար Փանչո Կարո։
Կարո Չարչօղլյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1905 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 1956 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | Հայկական ազգային երաժշտություն և մուղամ |
Մասնագիտություն | կլառնետահար |
Գործիքներ | դուդուկ և կլառնետ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և Azerbaijan State Orchestra of Folk Instruments? |
ԿենսագրությունԽմբագրել
Կարո Չարչօղլյանը ծնվել է 1905 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի)։ Որոշ ժամանակ նվագել է Վարդան Բունու ղեկավարած Արևելյան Սիմֆոնիկ նվագախմբում, նաև Ռադիոյի ժողգործիքների անսամբլում (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)։ Կյանքի երկրորդ կեսը ապրել է Բաքվում, նվագել է Բաքվի ժողգործիքների պետական նվագախմբում։ Հուզեիր Հաջիբեկովի համահեղինակությամբ դուդուկի դասագիրք է գրել։ Երկար տարիներ Բաքվում նվագել է բժիշկ Ավանես Իոաննիսյսնի հայտնի նվագախմբում, իսկ 1930 թվականին արժանացել է համամիութենակն մրցույթի դափնեկրի կոչման։
Կարո Չարչօղլյանը բացի ազգային նվագացանկից դուդուկով կատարել է նաև արևելքի դասական երաժշտության մուղամաթի նմուշներ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011