Կարո Հալաբյանի հուշարձան (Մոսկվա)

հուշարձան Մոսկվայում

Կարո Հալաբյանի հուշարձան (ռուս.՝ Памятник Каро Алабяну), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Սոկոլ շրջանում, Մալի Պեսչանի նրբանցքում։ Նվիրված է հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանին։ Հեղինակն է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը։ Տեղադրվել է 2021 թվականի ապրիլին։

Կարո Հալաբյանի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԳեորգի Ֆրանգուլյան և Աշոտ Թադևոսյան
Ստեղծումապրիլի 27, 2021
Բարձրություն3 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նվերն է Մոսկվային, տեղադրվել է մայրաքաղաքի կառավարության աջակցությամբ[1]։ Ծախսերը՝ 15 միլիոն ռուբլի, հոգացել է Հայաստանը[2]։ Գաղափարի հեղինակը դեսպան Վարդան Տողանյանն է։ Արձանը պատրաստ է եղել դեռևս 2020 թվականին, սակայն բացման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին[2]։ Բացմանը ներկա են եղել հեղինակը՝ ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ճարտարապետ Աշոտ Թադևոսյանը, մշակույթի, գիտության և այլ ոլորտների գործիչներ[3]։

Բացի հեղինակից և դեսպանից[1], ելույթ են ունեցել նաև Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, Մոսկվայի Սոկոլ շրջանի ղեկավար Ալեքսեյ Բորիսենկոն, ճարտարապետի ծոռը՝ Գեորգի Մելքոնյանը[3]։

Ըստ դեսպան Տողանյանի՝ «Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանը ոչ միայն նվիրում է ճարտարապետի ստեղծագործական ժառանգությանը, այլև անձնավորում է մեր ժողովուրդների սերտ կապերը, խորհրդանշում է մեր ընդհանուր անցյալը և մեր համատեղ ապագան»[2]։

Տվյալներ խմբագրել

Արձանը տեղադրվել է Մալի Պեսչանի նրբանցքի թիվ 2 տան մոտ, սակայն նայում է Հալաբյան փողոցին[2]։

Հեղինակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մոսկվայում բացվել է ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Николай (2021 թ․ ապրիլի 27). «На Соколе состоялось торжественное открытие памятника архитектору Каро Алабяну». Наш Север (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Մոսկվայում բացվեց Կարո Հալաբյանի արձանը. տեսանյութ». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.