Կարսի բերդ (թուրքերեն՝ Kars Kalesi), պաշտպանական նախկին կառույց, բերդ, որը գտնվում է Պատմական Հայաստանի Կարս քաղաքում։ Բերդը հայտնի է նաև Իչ քալե («Կենտրոնական/ներքին ամրոց», «Ցիտադել») անվամբ։

Կարսի բերդ
թուրքերեն՝ Kars Kalesi
Նկարագրություն
Տեսակբերդ
Վարչական միավորԿարս
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1153, 1579, 1616, 1636
Շինանյութբազալտ
Ավերվել է1386, 1606, 1878
Ընթացիկ վիճակգործող թանգարան
Վերահսկվում էԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Բաց է հանրության համարայո
ԻրադարձություններԿարսի ճակատամարտ
Քարտեզ
Քարտեզ
 Kars Castle Վիքիպահեստում

Կառուցվել է Բագրատունիների կառավարման ընթացքում։Վերակառուցվել է 1153 թվականին վեզիր Ֆիրուզ Աքայի կողմից` սալթուքյան Մալիք Իզեդին Սալթուք II-ի հանձնարարությամբ։ Արտաքին դարպասները, որոնք շրջապատում են քաղաքը, կառուցվել են 12-րդ դարում։ Բերդը, որը ավերվել է 1386 թվականին թվականին Լենկթեմուրի կողմից, նորից վերակառուցվել է 1579 թվականին՝ Լալա Մուսթաֆա փաշայի կողմից, որը Կարս էր ժամանել օսմանյան Մուրադ III արքայի հրամանով։

Օսմանյան աղբյուրներում նշվում է, որ բերդը վերակառուցվել է 100 000 զինվորների և բանվորների մասնակցությամբ։ 1606 թվականին բերդը ավերվել է պարսից Աբբաս I Սեֆիի կողմից։ 1616 և 1636 թվականներին բերդը վերակառուցվել է և ավելացվել են նոր տարրեր։ Բերդը մեծապես տուժել է ռուսական զորքերի նվաճումից հետո, որը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին տեղի ունեցած Ռուս-թուրքական պատերազմից ժամանակ։ Այն 40 տարի եղել է ռուսական հսկողության ներքո և մասնակիորեն փոփոխությունների ենթարկվել։ Կարսի բերդի պատերը կառուցված են բազալտից։

Առանձնահատկություններ խմբագրել

Բերդը բաղկացած է երկու մասերից՝ արտաքին և ներքին ամրոցներից։ Արտաքին պատերը բաղկացած են հինգ շերտերից։ Ի հավելումն, արտաքին պատերի դիմացի հատվածում առկա են խորը խրամատներ (առվափոսեր)։ Բերդի հիմնական մասը գտնվում է արևելյան հատվածում։ Արտաքին ամրոցի պատերը քառանկյուն տեսք չունեն։ Բերդի ընդհանուր պարագիծը կազմում է 3 500 մետր (11 500 ֆուտ)։ Բերդն ունեցել է ժամապահների համար նախատեսված 22 աշտարակներ, որոնցից միայն 7-ն են պահպանվել մինչ մեր օրերը։

Ներքին ամրոցի երկարությունը արևելքից արևմուտք ուղղությամբ կազմում է 250 մետր (820 ֆուտ), իսկ հյուսիսից հարավ՝ 90 մետր (300 ֆուտ)։ Բերդն ունի չորս դարպասներ։ «Ջրի դարպասը» (թուրքերեն՝ Su Kapısı) կամ «Չերիբաշը դարպասը» գտնվում է արևմուտքում, «Կաղզվանի դարպասը» կամ «Կենտրոնական դարպասը»` հարավում, իսկ «Բեհրամի դարպասը»՝ արևելքում։ Գլխավոր դարպասը գտնվում է հյուսիսում, որտեղից սկսվում է ճանապարհը դեպի քաղաք։

Բերդի ժամապահների աշտարակներին կարելի է հասնել՝ մագլցելով աստիճանները կամ բարձրանալով հարթ ճանապարհով։

Գլխավոր մուտքի հենց մոտ առկա է սրբատեղի, որտեղ գտնվում է Ջելալ Բաբայի գերեզմանը։ Վերջինս մահացել է 1239 թվականին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ։ Ամրոցի տարածքում առկա են նաև ռազմական կացարաններ, զինամթերքի պահեստ և փոքրիկ մզկիթ, որը վերակառուցվել է 1990-ական թվականներին։

Այսօր ամրոցը գրանցված է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հաշվեկշռում[1]։

Մշակութային իրադարձություններ խմբագրել

2005 թվականին բերդի տարածքում տեղի է ունեցել թուրք հայտնի փոփ երգչուհի Սեզեն Աքսուի մենահամերգը, որին մասնակցում էր շուրջ 25 000 մարդ[2]

2011 թվականին պահքի իսլամական սուրբ Ռամադան ամսվա ժամանակ, ամրոցում առաջին անգամ անց է կացվել Մևլևիների ծիսական արարողություն[3]։

 
Կարսի բերդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kars City Guide Արխիվացված 2012-01-06 Wayback Machine
  2. «Sezen Aksu Kars Kalesi'nde 25 bin kişiyi coşturdu». Sabah (Turkish). 2005 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Kars Kalesi'nde ilk sema». Sabah (Turkish). 2011 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարսի բերդ» հոդվածին։