«Կարուսելային առյուծը» (ռուս.՝ Карусельный лев) խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է 1974 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Դանիլևիչի կողմից։

Կարուսելային առյուծը
ռուս.՝ Карусельный лев
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դանիլևիչ
ՍցենարիստՅուրի Յակովլև
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1974

Սյուժե խմբագրել

Զբոսայգում կար կարուսել, որի վրա տեղադրված էին կենդանիների կերպարներ։ Այնտեղ կային փիղ, ընձուղտ, զեբր, ավանակ, ձի և առյուծ։ Երեխաները հաճույքով նստում էին կարուսել։ Մի աղջիկ նախ վախենում է առյուծից, իսկ հետո փորձում է նստել միայն առյուծի վրա։ Երբ գալիս է ձմեռը, աղջիկը գնում է այգի և տեսնում, որ կարուսելի վրա առյուծ չկա։ Այնուհետև նա գտնում է առյուծին այգու ցանկապատի տակ, կեղտոտ և ջարդած թաթով։ Աղջիկը կապում է առյուծին իր շարֆով և նրան տանում է տուն։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Վլադիմիր Դանիլևիչ
Սցենարի հեղինակ Յուրի Յակովլև
Բեմադրող նկարիչ Անատոլի Կուրիցին
'Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վյաչեսլավ Շիլոբրեև, Լիդիյա Մայատնիկովա, Օլգա Պանոկինա, Ալեքսանդր Ռոժկով
'Տիկնիկներ և դեկորացիա Օլեգ Մասաինով, Սվետլանա Զնամենսկայա, Գալինա Ֆիլիպովա, Ալեքսանդր Գորբաչև, Սեմյոն Էտլիս, Գ. Ստուդենիկինա Ռոման Գուրովի ղեկավարությամբО
Օպերատոր Վլադիմիր Սիդորով
Կոմպոզիտոր Եվգենի Բոտյարով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Տնօրեն Նատան Բիտման

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Яковлев Юрий Карусельный лев. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1984. — 20 с. — (Фильм-сказка). . Книга по мультфильму.

Արտաքին հղումներ խմբագրել