Կարոլինգյան մինուսկուլ, միջնադարում օգտագործվող լատինատառ գրելաձևերից մեկը։ Այն անվանվել է ֆրանկների պատվին, քանի որ վերջինիս լայնորեն կիրառվել է Ֆրանկական պետությունում՝ Կարոլինգների թագավորական ընտանիքի ծաղկման ժամանակաշրջանում։ Կարոլինգյան մինուսկուլի առավելությունը ընթեռնելի և համեմատաբար փոքր տառերն են։ Դրա գրաֆիկան չափազանց պարզ է․ սխեմատիկորեն, ցանկացած տառ բաղկացած է շրջանակից կամ յուրօրինակ նախագծմամբ ստանդարտ չափի լատինական նշանից։ Տառի գրության լայնությունն ու բարձրությունը մոտավորապես նույնն է։

Ֆրեյզինգենյան մագաղաթ Սլովենիայից՝ մարդկությանը հայտնի առաջին սլավոնական գրավոր աղբյուրներից։ Գրված է կարոլինգյան մինուսկուլով

Կարոլինգյան մինուսկուլը մշակվել է 8-րդ դարի երկրորդ կեսին և աննախադեպ զարթոնք ապրել 9-րդ դարում՝ Կարոլինգների ֆրանկական թագավորության մտավոր կենտրոն հանդիսացող Կորբիի աբբայությունում[1]։ Սկզբնական շրջանում այն օգտագործում էին միայն սալիական ֆրանկները, սակայն կարճ ժամանակամիջոցում այն տարածվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում, որտեղ այն օգտագործվում է նախ եպիսկոպոսների և մյուս վանականների, և ապա նաև գրիչների և զարդողների շրջանում։ Կարոլինգյան մինուսկուլը լայնորեն կիրառվում է 200 տարի և դուրս է մղվում գոթական գրերի ի հայտ գալուն պես։ Շուտով գոթական տառերը մեծ հայտնիություն են ձեռք բերում՝ դուրս մղելով արդեն իսկ գոյություն ունեցած գրելաձևերին։

14-րդ դարի հումանիստները, Ֆրանչեսկո Պետրարկայից սկսած, հայտնաբերել են հին հեղինակների ստեղծագործություններ, և դրանք պատճենել կարոլինգյան մինուսկուլով։ Այսպիսով՝ ժամանակի բազմաթիվ հեղինակներ մշակել են հնագույն ձեռագրերը՝ դրանք վերաշարադրելով կարոլինգյան ձևատառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karolingische Minuskel muss bereits vor Karl dem Großen entstanden sein. Ruprecht-Karls-Universität Heidelberg, 9. Januar 2013.

Գրականություն խմբագրել

  • Bernhard Bischoff: Paläographie des römischen Altertums und des abendländischen Mittelalters (= Grundlagen der Germanistik 24). Berlin, 1979, ISBN 3-503-01282-6.
  • Tino Licht: Die älteste karolingische Minuskel // Mittellateinisches Jahrbuch. Internationale Zeitschrift für Mediävistik und Humanismusforschung 47. Stuttgart, 2012, S. 337—346.