«Կարմրիկը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, որի սյուժեն 1914-1915 թվականներին նա վերցրել է Գրիմ եղբայրների հեքիաթներից։ Առաջին մշակումն արել է Շառլ Պեռոն, ապա՝ Գրիմ եղբայրները, Օնորե դը Բալզակը, Ջեք Լոնդոնը, Վիկտոր Հյուգոն և այլք։

Կարմրիկը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1914-1915
ՎիքիդարանԿարմրիկը

Մշակումներ խմբագրել

Այս հեքիաթի սյուժեն առաջինը մշակել է Շառլ Պեռոն։ Նրա մշակման մեջ վերանում են հանիբալիզմի հատվածը, կատվի կերպարը և վերջում գայլին սպանում են մոտակայքում գտնվող փայտահատները։

Գրիմ եղբայրների մշակման մեջ փայտահատներին փոխարինում է որսորդը, որը լսելով խռմփոցի ձայն՝ կարծում է, թե տատիկն է, բայց երբ ներս է մտնում տեսնում է գայլին և սպանում նրան ու փրկում տատիկի և Կարմիր գլխարկի կյանքը[1]։

Օնորե դը Բալզակի մոտ շատ են երևույթների նկարագրությունները։

Ջեք Լոնդոնի մշակման մեջ Կարմիր գլխարկը կռվում և հաղթում է գայլին և սպիտակամորթների արժանի ժառանգորդն է[2]։

Սյուժե խմբագրել

Մի գեղեցիկ աղջիկ է լինում, որին շատ է սիրում իր տատիկը։ Մի օր տատիկը նրան կարմիր գլխարկ է նվիրում։ Աղջիկն այնքան է հավանում այդ գլխարկը, որ այլևս չի հանում գլխից։ Մի անգամ Կարմրիկի մայրը նրան գաթայով լի զամբյուղ ու գինի է տալիս ու ասում, որ տանի տատիկին տա, որովհետև նա հիվանդացել է, թող ուտի, խմի, որպեսզի կազդուրվի։ Կարմրիկի տատիկը ապրում էր անտառում։ Ճանապարհին Կարմրիկին է հանդիպում գայլը և հարցուփորձ անում, թե ուր է գնում, ում մոտ։ Ապա Կարմրիկին առաջարկում անտառի ծաղիկներից հավաքի տատիկի համար և ինքը կարճ ճանապարհով գնում, հասնում է տատիկի տուն, ուտում է նրան և հագնելով տատիկի շորերը՝ պառկում նրա տեղը։ Որոշ ժամանակ անց Կարմրիկն էլ է հասնում տատիկի տուն։ Երբ տեսնում է տատիկին զարմացած ու վախեցախ ասում է․

— Վա՜յ,— ասում է,— տատի՛, էդ ի՜նչ ահագին ականջներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ լսեմ, բալի՛կս…

— Վա՜յ, տատի՛,– էդ ի՜նչ ահագին աչքեր ունես…

— Էս նրա համար է, որ քեզ լավ տեսնեմ, բալի՛կս…

— Վա՜յ, տատի՛, էդ ի՜նչ ահագին ձեռներ ունես…

— Էս նրա համար է, որ քեզ ավելի լավ գրկեմ, բալի՛կս…

— Բայց, տատի՛, էդ ի՜նչ սարսափելի մեծ բերան ունես…

— Իսկ էս նրա համար է, որ քեզ շուտով ուտեմ…  Ասում է գելն ու տեղիցը ներքև թռչում, ձեռաց կուլ տալիս խեղճ Կարմրիկին[3]։

Այդ ժամանակ մի որսկան է անցնելիս լինում մոտակայքով և լսում է գայլի խռմփոցը ու զարմացած մտնում է ներս, տեսնում է գայլին ու փորը ճղում, ազատում տատին ու Կարմրիկին։ Այդ օրվանից Կարմրիկը այլևս չի լսում գայլին ու չի հեռանում ճանապարհից։ Գայլն էլի է գալիս տատի տուն, խաբում, թե Կարմրիկն է, բայց այլևս դուռը չեն բացում նրանք։ Մի անգամ էլ գայլը բարձրանում է կտուր։ Տատիկը պատի տակ դրված կոթի մեջ ջուր է լցնում ու Կարմրիկին ասում, որ տանի մեջը մսաջուր լցնի։ Մսաջրի հոտն ընկնում է գայլի քիթը։ Գայլն այնքան է վիզը ձգում դեպի ներքև, որ տեսնի թե ինչ է, չի կարողանում իրեն պահել, ընկնում է կոթի մեջը ու խեղդվում։

Կերպարներ խմբագրել

  • Կարմրիկ
  • Կարմրկի մայրը
  • Կարմրիկի տատիկը
  • Գայլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարմիր գլխարկը».
  2. «Կարմիր գլխարկը տարբեր գրողների ոճով։».
  3. «Հովհ․ Թումանյան, Կարմրիկը».