Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան

թանգարան Բելգիայի Բրյուգգե քաղաքում

Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան (հոլ.՝ Frietmuseum), թանգարան բելգիական Բրյուգգե քաղաքում, նվիրված կարտոֆիլի և կարմրատապակ կարտոֆիլի պատմությանը:

Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան
հոլ.՝ Frietmuseum
Saaihalle Brugge.jpg
Տեսակուտելիքի թանգարան
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
ՏեղագրությունԲռյուգե
ՎայրSaaihalle?
ՀասցեVlamingstraat 33
Հիմնադրված է2008
Կայքfrietmuseum.be

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին, բելգիացի ձեռնարկատեր Էդդի վան Բելլի (Eddy Van Belle) կողմից, ով նախկինում Բրյուգգեյում բացել էր երկու թանգարան` Choco-Story և Lumina Domestica: Ոգեշնչվելով իր թանգարանների հայտնիությամբ՝ Վան Բելլին որոշեց կարմրատապակ կարտոֆիլին նվիրված թանգարան բացել, մանավանդ որ աշխարհում նման թանգարաններ գոյություն չունեն:

Թանգարանը գտնվում է Գոթական ճարտարապետության շենքում, որը կառուցվել է 1399 թվականին: Տարբեր ժամանակներում շենքը օգտագործվել է որպես Ժևի դեսպանի աթոռանիստ, սրճարան, կինոթատրոն, բանկ և ցուցասրահ:

ԷքսպոզիցիաԽմբագրել

Թանգարանի էքսպոզիցիան բաժանված է երկու մասի[1] : Առաջին բաժինը պատմում է կարտոֆիլի ավելի քան տաս հազար տարվա պատմության մասին[2]: Այցելուները այստեղ կարող են իմանալ կարտոֆիլի զարգացման մասին որպես գյուղատնտեսական մշակաբույս և ամբողջ Եվրոպայում տարածվելու մասին: Էքսպոզիցիահյի երկրորդ մասը նվիրված է կարտոֆիլի կարմրատապակին ` ճաշատեսակ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Թանգարանի հավաքածուն պարունակում է փաստաթղթեր՝ կարտոֆիլ տարբեր տեսակների մասին, կերամիկական սպասք, լուսանկարներ, կապված կարմրատապակ կարտոֆիլի պատմության հետ[3]: Հատուկ ուշադրության են արժանանում բերքի աճեցման և հավաքման համար նախատեսված մեքենաները:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bruges»։ The Mail on Sunday։ նոյեմբերի 2, 2008 
  2. Barkham Patrick (մայիսի 3, 2008)։ «Land of the friet»։ The Guardian։ Վերցված է մայիսի 8, 2012 
  3. «Genuese Loge, hoekpand, deel van bank (ID: 29895)» [Genoese Lodge, corner building, bank branch (ID: 29895)] (Flemish)։ Onroerend Erfgoed։ Վերցված է մայիսի 12, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել