Կարմրան կոչի

բույսերի տեսակ

Կարմրան կոչի — Гребенщик кочи-Tamarix kotschyi [կարմրանազգինեри ընտանիքի, կարմրան ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ թուփ է' մինչև 6 մ բարձրությամբ, որը հաճախ աճում է ծառանման, մոխրագույն կամ գորշամոխրագույն կեղևով։ Միամյա շիվերը ուղիղ են, հաստ, բաց դարչնագույն կամ կարմրադարչնագույն։ Տերևները լայն-ձվաձև են, մինչև 2 մմ երկարությամբ, ամուր հպված ճյուղերին, կղմինդրաձև դասավորված, կռճիկանման ծայրերով։ Ամռանը և աշնանը ծածկված են աղաշերտով, որը ամբողջ բույսին տալիս է կապտամոխրագույն գունավորում։ Ծաղկաողկույզները կողմնային են, վարդագույն, միայնակ, մինչև 4 սմ երկարությամբ, նստած կարճ կոթունների վրա։ Ծաղկապատը հասնում է մինչև 2,5 մմ երկարության, չոր, կաշվեկերպ է, շիկավուն, կիսաթափանցիկ, ձվաձև-նշտարաձև կամ լայն գծանման կեռիկավոր։ Ծաղիկը 4 անդամանի է, բաժակը 1 մմ երկարությամբ, օվալաշեղանկյուն մասնիկներով։ Պսակաթերթիկները վարդագույն կամ հարդագույն են, մինչև 2 մմ երկարությամբ։ Ենթավարսանդային սկավառակը 4 մասանի է, գրեթե խաչաձև, մուգ գույնի։ Փոշանոթները սպիտակ են կամ բաց դեղնավուն։ Վարսանդը ունի կոնաձև սերմնարան և 3-4 բլթականի սռնակ։ Տուփիկը մինչև 5 մմ երկարություն ունի, բաց դեղնավուն է և պարունակում է մինչև 15 սերմ, որոնք գագաթին փուփուլիկ ունեն։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում և Մեղրիում, որտեղ աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1600 մ բարձրության վրա[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 236։