Կարմրախտի պատվաստանյութ

Կարմրախտի պատվաստանյութ, կիրառվում է կարմրախտի կանխարգելման համար[1]։ Արդյունավետությունը ի հայտ է գալիս միանվագ դեղաչափի ներարկումից մոտ երկու շաբաթ անց և մարդկանց շուրջ 95 %-ը դառնում է անընկալունակ[1]։ Իմունիզացման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում երկար ժամանակ չեն գրանցվել կարմրախտի կամ բնածին կարմրախտի համախտանիշի դեպքեր[1]։ Բնակչության շրջանում երեխանների պատվաստումների ցածր ցուցանիշի դեպքում բնածին կարմրախտի հանդիպման հաճախականությունը հնարավոր է մեծանա, քանի որ շատ կանայք հասնում են ծննդաբերելու տարիք՝ առանց պատվաստման կամ հիվանդության բռնկման[1]։ Այդ իսկ պատճառով մարդկանց 80 %-ը նախընտրում է պատվաստվել[1]։

Կարմրախտի պատվաստանյութ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց կարմրախտի պատվաստանյութը ներառել պլանային պատվաստումների ցանկում[1]։ Եթե բոլորը չեն պատվաստվում` ծայրահեղ դեպքում ծննդաբերելու տարիքի կանայք պետք է լինեն պատվաստված[1]։ Այն չպետք է ստանան հղիները և նրանք, ովքեր ունեն ցածր իմունիտետ[1]։ Չնայած մի դեղաչափը ամբողջությամբ ապահովում է երկարատև պաշտպանվածություն՝ հաճախ տրվում է երկու դեղաչափ[1]։

Կողմնակի ազդեցությունները հիմնականում թեթև են բնույթ ունեն[1]։ Դրանցից են տենդը, ցանավորումը, ներարկման տեղում ցավը և կարմրությունը[1]։ Հոդացավերը հնարավոր է դրսևորվեն կանանց մոտ՝ պատվաստմանը հաջորդող մեկից երեք շաբաթվա ընթացքում[1]։ Ծանր ալերգիաները հազվադեպ են լինում[1]։ Կարմրախտի պատվաստանյութը կենդանի ատենուացված պատվաստանյութ է[1]։ Այն հասանելի է ինչպես առանձին, այնպես էլ այլ պատվաստանյութերի հետ համակցված[1]։ Կան կոմբինացիաներ կարմրուկի (ԿԿ պատվաստանյութ), կարմրուկի ու խոզուկի (ԿԿԽ պատվաստանյութ), կարմրուկի, խոզուկի, հերպեսի (ԿԿԽՀ) պատվաստանյութերի հետ[1]։

Կարմրախտի պատվաստանյութը առաջին անգամ լիցենզավորվել է 1969 թվականին[2]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով անհրաժեշտ դեղամիջոցներից է[3]։ 2009 թվականի դրությամբ ավելի քան 130 երկիր այն ներառեց պլանային պատվաստումների շարքում[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացող երկրներում ԿԿԽ պատվաստանյութի մեկ դեղաչափի շուկայական գինը 0,24 ԱՄՆ դոլար է[4]։ Միացյալ Նահանգներում գինը 50-100 ԱՄՆ դոլար է[5]։

Բժշկական կիրառում խմբագրել

Կարմրախտի պատվաստանյութը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի շարքում՝ առողջապահական համակարգում ամենաանհրաժեշտ դեղամիջոցների ցանկում[6]։

Պլանային կիրառում խմբագրել

Գոյություն ունի կարմրախտի պատվաստանյութի կիրառման երկու հիմնական ճանապարհ[1]։ Առաջինը մինչև քառասուն տարեկան մարդկանց պատվաստելն է (պատվաստանյութի առաջին դեղաչափի կիրառում կյանքի 9-րդ և 12-րդ ամիսներին)[1]։ Մյուս դեպքում կարող են պատվաստվել միայն ծննդաբերելու տարիքի կանայք[1]։

Չնայած մեկ դեղաչափը լրիվ բավականացնում է պաշտպանվածություն ապահովելու համար՝ հիմնականում կարմրուկի պատվաստանյութի հետ համակցված լինելու պատճառով տրվում է երկու դեղաչափով[1]։

Հղիություն խմբագրել

Տեսականորեն հղիության ընթացքում չի կարելի պատվաստել[1]։ Սակայն ավելի քան հազար կին ստացել են պատվաստանյութ՝ չիմանալով, որ հղի են և անցել է առանց բացասական հետևանքների[1]։ Պատվաստվելուց առաջ հղիության թեստավորումը պարտադիր չէ[1]։

Հղիության ընթացքում ցածր տիտր հայտնաբերելու դեպքում պատվաստանյութը պետք է տրվի ծննդաբերությունից հետո։ Նաև ցանկալի է պատվաստմանը հաջորդող 4 շաբաթների ընթացում խուսափել հղիանալուց[7]։

Պատմություն խմբագրել

 
Բժիշկ Հարրի Մ․ Մայեր կրտսերը (ձախից), Պոլ Ջ․ Պարկմանը (աջից) և օգնական տեխնիկ Ռեդյարդ Ուոլեսը (կենտրոնում) զննում են լաբորատորիայի կապիկին։

ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների կենսաբանական չափորոշիչների բաժնի հետազոտողների թիմը ստեղծեց կարմրախտի պատվաստանյութը։ Հարրի Մ․ Մեյերի և Պոլ Ջ․ Պարկմանի գլխավորությամբ թիմի կազմում էին Հոուպ Հոպպսը, Ռութ Լ․ Կիրշտայնը, Ռեդյարդ Ուոլեսը և ուրիշներ։ Թիմը լուրջ աշխատանք սկսեց 1964 թվականին Միացյալ Նահանգներում պատվաստանյութի ստացման համար՝ կարմրախտի խոշոր համաճարակի բռնկմանը զուգահեռ։ Նախքան ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտներում ընգրկվելը՝ Պարկմանը աշխատել էր բանակում կարմրախտի վիրուսի անջատման համար։ Նա միացավ Հարրի Մայերի լաբորատորիային[8]։

Կարմրախտի առաջին պատվաստանյութը պատրաստվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի բջիջների միջով վիրուսի 77 անգամ անցման ճանապարհով[9]։

Պարկմանը, Մեյերը և ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների թիմը պատվաստանյութը փորձարկել են 1965 թվականին Արկանզասի, Կոնուեի մանկական գաղութում, մինչդեռ կարմրախտի համաճարակը այնուամենայնիվ մոլեգնած անցնում էր Միացյալ Նահանգներով[10]։ Այդ կացարանը նախատեսված էր սահմանափակ կարողությամբ և հիվանդ երեխաների խնամքի համար։ Երեխաներին իրենց խցերում մեկուսացնելու հնարավորությունը և հսկողությունը իդեալական պայմաններ են ստեղծում պատվաստանյութի փորձարկման համար՝ առանց կարմրախտի համաճարակի բռնկման վտանգի։ Երեխաններից յուրաքանչյուրի ծնողները տալիս էին իրենց համաձայնությունը փորձարկմանը մասնակցելու համար[8]։

1969 թվականի հունիսին ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները Merck Sharp & Dohme դեղագործական ընկերության համար տվեց կարմրախտի պատվաստանյութի առևտրային նպատակով արտադրման առաջին լիցենզիան[11]։ Այս պատվաստանյութը անջատվել է կարմրախտի HPV77 գծից և աճեցվել է բադի սաղմի բջիջներում։ Կարմրախտի պատվաստամյութի այս տարբերակը կիրառվել է միայն մի քանի տարի՝ նախքան 1971 թվականին համակցված կարմրուկ, ծոզուկ, կարմրախտ (ԿԿԽ) պատվաստանյութի ի հայտ գալը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 «Rubella vaccines: WHO position paper» (PDF). Releve epidemiologique hebdomadaire / Section d'hygiene du Secretariat de la Societe des Nations = Weekly epidemiological record / Health Section of the Secretariat of the League of Nations. 86 (29): 301–16. 2011 թ․ հուլիսի 15. PMID 21766537. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  2. Atkinson, William (2011). Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.). Public Health Foundation. էջեր 301–323. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Vaccine, Measles-Mumps-rubella». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 315. ISBN 9781284057560.
  6. «WHO Model List of Essential Medicines (18th list)» (PDF). World Health Organization. October 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  7. Marin, M; Güris, D; Chaves, SS; Schmid, S; Seward, JF; Advisory Committee on Immunization Practices, Centers for Disease Control and Prevention, (CDC) (2007 թ․ հունիսի 22). «Prevention of varicella: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)». MMWR. Recommendations and reports : Morbidity and Mortality Weekly Report. Recommendations and reports / Centers for Disease Control. 56 (RR-4): 1–40. PMID 17585291. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 Parkman, Paul. «Dr. Paul Parkman Oral History» (PDF). Office of NIH History. National Institutes of Health. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Parkman, P.D.; Meyer, H.M.; Kirschstein, R.L.; Hopps, H.E. (November 1966). «Development and characterization of a live attenuated rubella virus». The Journal of Pediatrics. 69 (5): 893. doi:10.1016/S0022-3476(66)80490-0. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. Milford, Lea. «Arkansas Children's Colony aka: Conway Human Development Center». Encyclopedia of Arkansas History and Culture. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Wendt, Diane. «Combating infectious disease and slaying the rubella dragon, 1969-1972». O Say Can You See?. National Museum of American History. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախտի պատվաստանյութ» հոդվածին։