Կարմիր, Ագչայ, Ակչայ, Աղչայ, Կզլչայ, Ղզըլչայ, Քըըզլչայ, վերին հոսանքում՝ Կոտոր, այժմ՝ Կոտուր[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 170 կիլոմետր։ Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի լեռներ) լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Հոսում է նախ դեպի արևելք, ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեքվում հյուսիս-արևելք, ընդունում ձախից Էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնվում Արաքսին։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը ապրիլ-մայիսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 330)։