Կարմիր փուչիկ
«Կարմիր փուչիկը» (ֆր.՝ Le Ballon Rouge), Ալբեր Լամորիսի կարճամետրաժ ֆիլմը (1956 թվական), որտեղ շոշափվում է մանկության և ընկերության թեմաները։ Գլխավոր դերերում ֆիլմի ռեժիսորի որդին` Պասկալն է։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի (1956 թվական) լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգին և լավագույն օրիգինալ սցենարի համար՝ «Օսկար» մրցանակի։
Կարմիր փուչիկ ֆր.՝ Le Ballon rouge | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ |
Թվական | 1956, հոկտեմբերի 19, 1956 և հունվարի 9, 1964 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ալբեր Լամորիս |
Պրոդյուսեր | Ալբեր Լամորիս |
Սցենարի հեղինակ | Ալբեր Լամորիս |
Դերակատարներ | Ժորժ Սելիե, Պասկալ Լամորիս և Վլադիմիր Ուրալսկի |
Օպերատոր | Էդմոն Սեշան |
Երաժշտություն | Մորիս Լը Ռու |
Մոնտաժ | Պիեռ Ժիլետ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 34 րոպե[1] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժեն
խմբագրելՖիլմի դեպքերը տեղի են ունենում Փարիզի Մենիլմոնտան թաղամասում։ Տղան (որի դերը կատարում էր Պասկալ Լամորիսը` ռեժիսորի որդին) դպրոցի ճանապարհին գտնում է սյունից կապված մեծ կարմիր փուչիկ։ Նա արձակում է փուչիկը, այն տանում է դպրոց, խնդրում է ծառայողին պահել փուչիկը դասերի ընթացքում, դրանից հետո վերադառնում է տուն, որտեղ մայրը վերցնում և պատուհանից բաց է թողնում փուչիկը։ Տղան նկատում է, որ փուչիկը թռչելու փոխարեն մնում է տղայի պատուհանի մոտ և առավոտյան ինքնուրույն հետևում է նրան դպրոց գնալիս։ Այսպիսով փուչիկը դառնում է տղայի ընկերը և հետևում է նրան փողոցներում։ Այսպես, դասերի ժամանակ փուչիկը սպասում է պատուհանի արտաքին կողմում, ինչի համար նրան դուրս են հանում դասից և փակում են հատուկ տարածքում։ Հետո նրան փուչիկի հետ հանում են եկեղեցական ծառայությունից։ Փողոցում տղան հանդիպում է մի աղջկա, որը կրում էր կապույտ փուչիկ, և կարմիր փուչիկը գրեթե գնում էր կապույտի հետևից, բայց ամեն դեպքում որոշում է մնալ։ Ֆիլմի վերջում տղային և փուչիկին հետապնդում են փողոցային տղաների ավազակախումբը։ Եվ վերջապես նրանց հաջողվում է վերցնել փուչիկը և պարսատիկից կրակել փուչիկի վրա։ Դրանից հետո Փարիզի բոլոր փուչիկները բարձրանում են օդ, թռչում են տղայի մոտ և բարձրացնում են նրան վեր։ Վերջաբանում փուչիկներով կապված նա թռչում է քաղաքի վրայով։
Փարիզը ֆիլմում
խմբագրելՓողոցային մի քանի տեսարան ունեն փաստավավերագրական արժեք։ Դրանցից մեկը` տեսարան է քաղաքային, բաց հարթակով ավտոբուսում, որից երևում են փողոցային կյանքի մանրամասներ։
Արվեստում
խմբագրել«Սառցադաշտ և ջութակ» կարճամետրաժ ֆիլմի (որը համարվում է Անդրեյ Տարկավսկովի դիպլոմային աշխատանքը) օպերատր Յուսոֆի կարծիքով, այդ ֆիլմի պատմության ծնունդը կապված է Լամորիսի ֆիլմի հետ։ «Կարմիր փուչիկի» շարժառիթը երևում է նաև Ա. Կոնչալովսկու «Տղան և աղավնին» դիպլոմային աշխատանքում[2]։ Էլդար Ռիզանովը ասել է, որ Լամորիսի այդ ֆիլմը իր համար անմոռանալի էր և անդրադարցել է իր ստեղծագործական գործունեությանը. «Նա ուշադրություն էր գրավում ներթափանցած նրբությամբ, պոեզիայով, հիասքանչ ֆլերայով, անկրկնելի աուրայով»[3]։
2007 թվականին Խոու Սյաո-Սենը Ժուլյետ Բինոշի հետ նկարեց «Կարմիր փուչիկի ճանապարհորդությունը» (ֆր.՝ Le voyage du ballon rouge) լիամետրաժ ֆիլմը Լամորիսի ֆիլմի հիման վրա։ Այն պատմում է Փարիզում սովորող չինացի ուսանողի կյանքի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Людмила Бояджиева Андрей Тарковский: Жизнь на кресте. — Альпина Паблишер, 2012. — 321 с. — ISBN 9785961425277
- ↑ ««Новая волна» ‒ сорок лет спустя». Искусство кино (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
Գրականություն
խմբագրել- Бояджиева Людмила. Андрей Тарковский — жизнь на кресте. — М.: Альпина нон-финкшн, 2012. — 317 с., 3000 экз., ISBN 978-5-91671-128-8
- Филимонов В.П. Андрей Тарковский. Сны и явь о доме. — М.: Молодая гвардия, 2011. — 498 c. ISBN 978-5-235-03399-3.
- Шур П.Р. Альбер Ламорис. — Л.: Искусство, 1972.
Արտաքին հղումներ
խմբագրել- Красный шар(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Red Balloon»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: