Կարմիր կամուրջ
Կարմիր կամուրջ, կիսավեր կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Հանդիսանում է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հին Երևանի կամուրջներից է, վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։
Երկիր | ![]() |
---|---|
Տեղանք | Երևան |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | տուֆ |
Հատում է | Հրազդան |
Կառուցվել է | 1679 |
Երկարություն | 80 մ |
Լայնություն | 11 մ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Կոորդինատներ: 40°9′33.000012099991″ հս․ լ. 44°30′33.000012099997″ ավ. ե. / 40.15916667002777274° հս․. լ. 44.50916667002777416° ավ. ե. | |
Նախկինում դրա վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտններ ու հեծյալներ։ Ռազմական նպատակների համար կիրառված այս կամուրջը պարբերաբար վերանորոգվել է։ Բազմաթիվ վերանորոգումներից (որոնց հետքերը տեսանելի են կառույցի որմնանցքի վրա) ամենահիմնավորը եղել է 1830 թվականինը։ Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր։ Դրանց միջով անցնում են մոտակա հանդամասերը ոռոգող ջրանցքները։
Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը, իսկ Կարմիր է կոչվել, որովհետև կառուցված է կարմիր տուֆից: Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Կամրջի տակ՝ ձախ կողմում, պարսկական մզկիթ կա։
ՊատկերասրահԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Monuments database — 2017.