Կարմիր դրոշակ (թերթ, Թիֆլիս)

(Վերահղված է Կարմիր դրոշակ (օրաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր դրոշակ (այլ կիրառումներ)

«Կարմիր դրոշակ», բոլշևիկյան քարոզչական օրաթերթ, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 թվականին, Թիֆլիսում (մարտին՝ 14 համար «Կարմիր օրեր» անվամբ, ապրիլին՝ 11 համար «Կարմիր դրոշակ»)։ Առաջին համարում հրապարակել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հիմնադրման և Հայաստանի դեկլարացիա-մանիֆեստը։

Տպագրել է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մի մասը, Վլադիմիր Լենինի «Նամակ Ստեփան Գևորգի Շահումյանին» և այլ գործեր։

Թերթն անվերապահորեն սատարել է Կոմինտերնը, ողջունել դրա որոշումները, ջատագովել դրանց իրագործումը։

Տպագրել է Մաքսիմ Գորկու «Բազեի երգը» ստեղծագործությունը։ Աշխատակցել են Գուրգեն Հայկունին, Մ. Սահակյանը, Ե. Գարագաշը, Գ. Վարդանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 333