Վազգեն Ամիրբեկյան

հայ արձակագիր, խմբագիր

Վազգեն Միքայելի Ամիրբեկյան (մարտի 24, 1915(1915-03-24) կամ 1915[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1984(1984-10-18) կամ 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Վազգեն Ամիրբեկյան
Ծնվել էմարտի 24, 1915(1915-03-24) կամ 1915[1]
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1984(1984-10-18) կամ 1984[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱվանգարդ, Սովետական Հայաստան, Բանվոր և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Վազգեն Ամիրբեկյան Վիքիքաղվածքում
Վազգեն Ամիրբեկյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931 թվականից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ճակատում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-1940 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-1944 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953 թվականին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում՝ որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976 թվականներին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է Երևանում[2]։

Վ. Ամիրբեկյանի երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Անքուն գիշերներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 180 էջ։
  • Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1958, 180 էջ։
  • Կոմերիտականները (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 284 էջ։
  • Կոլտնտեսային բազմատիրաշ թերթերը, Երևան, Հայպետհրատ, 1961, 104 էջ։
  • Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 228 էջ։
  • Սովետահայ տեղական մամուլը (1921-1925 թթ.), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 220 էջ։
  • Հայաստանի մամուլը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1971, 287 էջ։
  • Մենավոր ծառը (վեպ), Երևան, «Հայաստան», 1974, 284 էջ։
  • Ժողովուրդների եղբայրության դրոշով, Երևան, «Գիտելիք», 1979, 48 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 40.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ամիրբեկյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ամիրբեկյան» հոդվածին։