Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր (այլ կիրառումներ)

Կարմիր, Ագչայ, Ակչայ, Աղչայ, Կզլչայ, Ղզըլչայ, Քըըզլչայ, վերին հոսանքում՝ Կոտոր, այժմ՝ Կոտուր[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 170 կիլոմետր։ Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի լեռներ) լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Հոսում է նախ դեպի արևելք, ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեքվում հյուսիս-արևելք, ընդունում ձախից Էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնվում Արաքսին։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը ապրիլ-մայիսին։

Կարմիր
Բնութագիր
Երկարություն170 կիլոմետր
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՎասպուրականի լեռներ
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Հոսող հոսքերԱղչայ, Ալյանդռուդ և Աղանդռոտ
ԵրկիրԹուրքիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 53 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 330