Կարճ աղբյուր

Գեղարքունիքի մարզի գետ

Կարճ աղբյուր, Գյոդակթագարյ, Կարճաղբյուր, Կզյըլվանք, Ղզյըլվանք, Մաքենիս, Մաքենիսի գետ, Մաքենյաց գետ, Մաքենոցաց գետ, Յարփուգլու, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավագանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3325 մ բարձրությունից։ Երկարությունը 26,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 123 կմ2։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ստորերկրյա (72%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,19 մ3/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով

Կարճ աղբյուր
Բնութագիր
Երկարություն26,3 կմ
Ավազանի մակերես123 կմ²
Ջրի ծախս1,19 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ղ. Ալիշանը գետի ակունք է համարում Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան կողմում գտնվող Ալլահգյոլ լճակները[1]։և կոչում է վերին հոսքը Ալլահգյոլչայ, որը ճիշտ շէ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 49 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 93 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։