«Կարծես կույս» (անգլ.՝ Like a Virgin), ամերիկյան գերբնական հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի 12-րդ սերիան։ Սերիայի անվանումը հղում է դեպի Մադոննայի համանուն երգը։ Սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի փետրվարի 4-ին։

Կարծես կույս
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորPhilip Sgriccia?[1]
Լեզուանգլերեն
Ժամադրություն Սամարայում Չներվածը

Սյուժե խմբագրել

Կաստիելը ասում է Դինին, որ Դեմի հոգին տեղում է։ Դինի այն հարցին, թե երб Սեմը կարթնանա, Կասը պատասխանում է, որ հնարավոր է երբեք։ Նա ասում է, որ երբ կպավ Սեմի հոգուն, զգաց, որ կարծես այն մորթազերծ են արել։ Նա ասում է, որ եթե Դինը ցանկանում էր սպանել եղբորը, արող էր դա ավելի հեշտ ձևով անել, իսկ հետո անհայտանում է։ Դինը և Բոբբին սպասում են թե երբ է Սեմը արթնանալու։ Բոբբին ասում է, որ Սեմը կկարողանա ամեն ինչ հաղթահարաել, քանի որ տարբեր պատմությունների մեջ ընկնելով նա կարողացել է դուրս գալ։ Սակայն Դինը վախենում է, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, քանի որ այդպիսի բան դեռ նրա հետ չի եղել։ Բոբբին Դինին մի ամսագիր է ցույց տալիս, որտեղ ասվում է, որ երկտեղանոց ինքնաթիռը վթարի է ենթարկվեկ, աղջիկը անհայտացել է, իսկ տղային գտել են վթարի վայրից 17 մետր հեռավորության վրա։ Այդ ժամանակ սենյակ է մտնում Սեմը, և գրկում է Սեմին ու Բոբբիին։ Նրանք երկուսոով զարմացած և հիացած են, հասկանալով, որ Սեմը ոչինչ չի հիշում ոչ միայն դժոխքի, այլ նաև անցած տարվա իրադարձությունների մասին։ Դինը Սեմին իրականությունը չի պատմում, և պատմում է միայն այն, որ Մահն է դուրս հանել Սեմին, Սակայն Սեմը սկսում է ինչ որ բան կասկածել։

Բոբբին չի կարողանում շփվել Սեմի հետ, քանի որ մոտ 10 օր առաջ վերջինս փորձում էր սպանել նրան։ Նա ասում է Դինին, որ վաղ թե ուշ Սեմը իմանալու է այդ ամենի մասին, և որ իրենք պետք է շատ շուտ պատմեն նրան այդ մասին։ Դինը դեմ է այդ մտքին, և ասում է, որ պետք է ամեն ինչ իր տեղերում թողնեկ, քանի որ ինքը վերջապես վերադարձրել է եղբորը։ Սեմը և Դինը գնում են անհայտացած աղջկա գործը քննելու, ինչպես նաև այլ մարդկանց անհայտացումները տարօրինակ կերպով։ Նրանք գալիս են անհայտացած աղջկա քրոջ տուն։ Սեմը կրկին դառել է այն Սեմմին, ով անհանգստանում է այլ մարդկանց համար, հոգ է տանում նրանց զգացմունքների և անվտանգության համար։ Դինը շատ է ուրախանում երբ եղբորը այդպիին է տեսնում։ Աղջկա օրագրից, որը Դինը վերցրել էր նրա սենյակից, եղբայրները հասկանում են, որ աղջիկը կույս էր։ Սեմը ուրախ չէ որ Դիը վերցրել է այդ օրագիրը, և ընդ որում կարդում է այն, իսկ Դինն ընդհակառակը, ուրախ է որ Սեմը նրան ասում է այդ ամենը։ Նրանք գտնում են անհայտացած աղջիկների մեջ գտնվող կապը՝ նրանք բոլորը կույս են։ Աղջկա վրա կրկին հարձակվելուց հետո, ում շատ ծանր վնասել բայց չէին վերցրել, եղբայրները հասկանում են, որ արարածը թևեր ունի, ոսկի գողանում և նրան միայն կույս աղջիկներ են պետք, իսկ տուժածը անմեղ չէր։ Հետաքննությունները Սեմին բերում են այն մտքին, որ դա վիշապ է։ Բոբբին բժիշկ Վիզիակի հասցեն է տալիս, ով կարող է ինչ որ բան իմանալ։ Դինը գնում է բժիշկի մոտ, ով պարզվում է, որ Բոբբիին շատ լավ է ճանաչում։ Նա ասում է, որ վիժապները վերացել են մոտ 700 տարի առաջ, և նրանց կարելի է սպանել միայն թրով, որը պատրաստված է վիշապի արյունով։ Նա ցույց է տալիս Դինին քարի մեջ գտնվող դաշույնը, Դինը փորձում դուրս հանել այն, սակայն ոչինչ դուրս չի գալիս։ Այդ -ամանակ նա ուղղակի պայթեցնում է քարը, սակայն դրանից թուրը ջարդվում է։ Այդ ժամանակ Սեմը Կասին է կանչում։ Կասը հայնվում է և ասում էմ որ շատ ուրախ է Սեմին ողջ տեսնել և որ ինքը խնդրում էր Դինին որ նա այդպիսի բան չանի։ Սեմը ասում է, որ Բոբբին իրեն ամեն ինչ պատմել է, և ԿԱսը հարցնում է Սեմին, թե ինչպես է նա զգում իրեն այն ժամանակ երբ մարմինը իր տեղում է։ Սեմը հասկանում է, որ այդ ամբողջ ժամանակ ինքը առանց հոգու է եղել։ Երբ Դինը վերադառնում է, Սեմը իր բացահատության մասին նրան ոչինչ չի ասում, այլ ասում է, որ հնարավոր է վիշապները կոյուղիում են գտնվում։ Սեմը և Դինը կատակոմբերն են ուսումնասիրում, և վերջապես գտնում են վանդակներում գտնվող աղջիկներին, ինչպես նաև շատ ոսկի։ Նրանց վրա վիշապներ են հարձակվում, Դինը նրանցի մեկին դաշույնի կտորով վիրավորում է, սակայն այն ընկնում է վանդակի և հատակի արանքը, և Դինը չի կարողանում հասնել դրան։ Սեմը կռվում է երկրորդ վիշապի հետ և կարողանում է վերցնել թուրը։ Նա վիրավորում է վիշապին, և սպանում է երկրորդին, դրանով փրկելով եղբոր կյանքը։ Վիրավորված վիշապը թռչում է։

  1. Internet Movie Database — 1990.