Կարլ Էբերտ (գերմ.՝ Karl Egon Ebert, հունիսի 5, 1801(1801-06-05)[1][2][3], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3]), գերմանա-բոհեմական բանաստեղծ, դրամատուրգ-լիբրետիստ, բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։

Կարլ Էբերտ
չեխ․՝ Karl Egon Ebert
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1801(1801-06-05)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3]
Մահացել էհոկտեմբերի 24, 1882(1882-10-24)[1][2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3]
ԳերեզմանMalvazinky Cemetery[4]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և լիբրետիստ
 Karl Egon Ebert Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է պետական պաշտոնյայի` գաղտնի խորհրդականի ընտանիքում։ Գործնական վարչական գործունեությունը երկար ժամանակ շեղել են նրան գրականությունից։

Կ. Էբերտը չեխ և գերմանացի գրողների միջև համագործակցության կողմնակից էր և 1848 թվականին 60 գրողների հետ ստորագրել է Ավստրիական կայսրության կազմում չեխերի և գերմանացիների հավասար իրավունքների մասին խնդրագիրը։

1872 թվականին նրան պարգևատրել են Երկաթե թագի շքանշանով և բարձրացրել պալատականի աստիճանի։

Ստեղծագործություններ խմբագրել

1824 թվականին նա հրատարակել է իր առաջին ժողովածուն, որին հաջորդել է «Վլաստա» ծավալուն հերոսական բանաստեղծությունը, որով նա համբավ է ձեռք բերել։ 1834 թվականին գրել է «Բրետիսլավը և Յուտան» դրաման։ Շփվելով այսպես կոչված շվաբյան դպրոցի բանաստեղծների հետ, ուժեղ ազդեցություն է կրել Լ. Ուլանդից։ Քնարականությունը Էբերտի տաղանդի ամենաուժեղ կողմն է։ Ուշադրության արժանի են Էբերտի բալլադներից մի քանիսը ևս։ 1877 թվականին Պրահայում 7 հատորով հրատարակվել է բանաստեղծի գրական ժառանգությունը։ Կոմպոզիտոր Ֆ. Մենդելսոնի կողմից երաժշտություն է գրվել նրա մի քանի ստեղծագործությունների համար։ Նա երկու օպերաների` Ջոզեֆ Դեսաուերի «Լիդվինայի» և Լեոպոլդ Մեչուրի «Դեր Չիլդի» լիբրետոների հեղինակ է։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • «Das Kloster»` հովվերգություն (1833, հինգ բանաստեղծություն),
  • «Fromme Gedanken eines weltlichen Mannes» (1858),
  • «Brunoy»` դրաման Լուի 16-րդ-ի դարաշրջանից
  • «Die Magyarenfrau»` դյուցազներգություն(1864),
  • «Wald und Liebe»` հովվերգություն (1874),
  • «Gesammelte poetische Werke» (1877, 7 հատոր),
  • «Die Auswanderer» և «Am Bergsee» (1879)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Эберт, Карл-Эгон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Էբերտ» հոդվածին։