Կարլոս Աուգուստո Լեոն

վենեսուելացի բանաստեղծ

Կարլոս Աուգուստո Լեոն (Carlos Augusto León, հոկտեմբերի 20, 1914(1914-10-20), Կարակաս, Վենեսուելա - մայիսի 13, 1997(1997-05-13), Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի բանաստեղծ։

Կարլոս Աուգուստո Լեոն
Carlos Augusto León
Ծնվել էհոկտեմբերի 20, 1914(1914-10-20)
ԾննդավայրԿարակաս, Վենեսուելա
Վախճանվել էմայիսի 13, 1997(1997-05-13) (82 տարեկան)
Վախճանի վայրԿարակաս, Վենեսուելա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունՎենեսուելայի կենտրոնական համալսարան (1936)
ԺանրերԲանաստեղծություն
ԱշխատավայրՎենեսուելայի կենտրոնական համալսարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1936 թվականին Վենեսուելայի կենտրոնական համալսարանը ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նրան շնորհում է դոկտորի կոչում։ Նաև Մանկավարժության ազգային ինստիտուտի կողմից որակվում է պատմության և աշխարհագրության դասախոս և հինգ տարի դասավանդում է Կարակասի Անդրես Բելլոյի անվան լիցեյում։ Կյանքի վերջին քսան տարում եղել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ժամանակակից գրականության պրոֆեսոր։ Կյանքի երկրորդ կեսում սկսում է գրել բանաստեղծություններ, ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ և իր աջակցությունն է հայտնում սոցիալապես անապահով խավերին։ Գեներալ Մարկոս Պերես Խիմենեսի դիկտատուրայի ժամանակ բանտարկվում է, ապա երկար ժամանակով աքսորվում։

Տպագրվել սկսել է 1930 թվականից։ Առաջին ժողովածուն՝ «Կենդանի քայլեր», լույս է տեսել 1940 թվականին[1]։

Կարլոս Աուգուստո Լեոնը հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել