Կարիվուրստ (գերմ.՝ Currywurst), Գերմանիայում հայտնի արագ սննդի արտադրանք, տապակած (հաճախ տապակած հալած ճարպում) սարդելկա կետչուպի կամ տոմատի մածուկի ու կարրիի փոշու հիման վրա ստեղծված հատուկ սոուսով։

Կարիվուրստ
Ենթատեսակկերակուր և Արագ սնունդ
Առաջացման երկիր Գերմանիա
 Currywurst Վիքիպահեստում

Ճաշատեսակի նկարագրություն խմբագրել

Կարիվուրստ պատրաստելու համար օգտագործվում է մանր աղացած խոզի մսից սարդելկա (երբեմն տավարի մսի հավելումով), ընդ որում, ի տարբերություն Գերմանիայում տարածված բրատվուրստի (տապակած նրբերշիկ), դասական կարիվուրստի համար վերցնում են ոչ թե հում, այլ խաշած սարդելկաներ։ Այդ սարդելկաները կարող են լինել փորոտիքով կամ առանց փորոտիքի, վերջին դեպքում դրանք ընդունում են կարիվուրստին ամենաբնորոշ ձևը, որը որոշ չափով հիշեցնում է փոքրիկ գլանահաց։ Սարդելկան մի քանի րոպե տապակում են, ընդ որում՝ կիսով չափ ընկղմված լինում եռացող յուղի մեջ, որը պատրաստի տեսքին տալիս է «չորահացի» նմանություն։ Պատրաստի նրբերշիկը հաճախ մի քանի կտորի կամ երկու մասի է բաժանվում, տեղադրվում է մեկանգամյա օգտագործման թղթե ձևածքի վրա, առատորեն պատվում է կետչուպով և ցանվում կարիի փոշով, և հետո սեղանին մատուցվում է հատուկ պլաստմասե պատառաքաղով, որը խրվում է կտորներից մեկին։ Դասական խավարտ է հանդիսանում կրկին կարրի փոշով պատված կարտոֆիլի ֆրին, բայց երբեմն կարիվուրստի հետ մատուցում են նաև փոքրիկ բուլկիներ։

Պատմություն խմբագրել

Թեև այսօր կարիվուրստը հայտնի է ողջ Գերմանիայում, այն ամենից շատ տարածված է Բեռլինում, որտեղ այն առաջին անգամ է պատրաստվել[1]։

Կարիվուրստի ստեղծողն է համարվում Հերտա Հոյվերը։ Հետպատերազմյան ժամանակներում նա փոքր ճաշարան ուներ Շառլոտենբուրգում, որը գտնվում էր Բեռլինի բրիտանական հատվածում։ Անգլիացի զինվորները նրա հետ կիսում էին իրենց բերած համեմունքները[2]

1949 թվականին Հերտա Հոյվերը հնդկական կարրի համեմունքով, վուստերական սոուսով և կետչուպով յուրօրինակ սոուս է պատրաստել, որն այդ տարիներին Գերմանիայում ժողովրդականություն է վայելել ամերիկացի զինվորների շնորհիվ, որոնք դրանով համեմում էին իրենց ուտելիքը և լցնում իրենց սովորական նրբերշիկների վրա։ Էկզոտիկ խառնուրդը շատ արագ հաջողություն է նվաճում այն ժամանակվա անհոգ քաղաքացիների շրջանում, և 1959 թվականին Հոյվերը արտոնագրել է այն[3]։

Մի քանի տարվա ընթացքում կրպակները, որոնք վաճառում էին նմանատիպ բաղադրատոմսով և նմանատիպ սոուսով կարիվուրստ, տարածում են գտել Արևմտյան Բեռլինում, իսկ հետագայում՝ նաև Գերմանիայի տարբեր տարածքներում։

Կարիվուրստի ամենահայտնի և ամենահին վաճառողներից մեկը 1960-ական թվականներին Պրենցլաուեր-Բերգ շրջանում Շենհաուզեն ծառուղում գտնվող «Կոննոպկե-իմբիս»-ը[4] այս ճաշատեսակը ճանաչված է դարձրել Արևելյան Բեռլինում, այնուհետև՝ ԳԴՀ–ում[5][6]։

2009 թվականին ճաշատեսակի 60-ամյակին Բեռլինում բացվել է կարիվուրստի թանգարան[7][8]։ Նրա տնօրեն Բրիջիտ Բրելոն, պատմելով ցուցադրության մասին, նշում է. «Ոչ մի ազգային ուտեստ չի առաջացնում այնպիսի հուզմունք, ինչպես կարիվուրստը»։ Թանգարանի այցելուները կարող են ձեռք բերել «Dont worry, be Curry» մակագրությամբ շապիկ[9]։

Գրքեր խմբագրել

Այս ուտեստի սիրահարների համար թանգարանի պաշտոնական կայքում տեղեկություններ են ներկայացվում կարիվուրստի վերաբերյալ պատմվածքներով և կոնկրետ խորհուրդներով գրքերի վերաբերյալ[10]։

Արտասանություն և գրություն խմբագրել

Գերմաներենում կա արտասանության երկու տարբերակ՝ [ˈkœriˌvʊrst] և [ˈkariˌvʊrst], որտեղ [r] նշանակում է /r/ հնչույթի այլահնչակները՝ ներառյալ [ʁ] և [ɹ] տարբերակները, վերջինը կապված է անգլերենից Curry բառի փոխառության հետ[10]։ Օգտագործվում են նաև «կարրի երշիկ», «Կարրիով երշիկ», «նրբերշիկ/երշիկ կարրի սոուսով» թարգմանությունները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сосиска пряная и золотая». // gobars.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Карривурст». // fm-off-sky.livejournal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Currywurst Soße Erfindung». // currywurst-berlin.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.(գերմ.)
  4. «1960 die erste Currywurst in Ostberlin». // konnopke-imbiss.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.(գերմ.)
  5. «Bildnachricht». // scheinschlag.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.(գերմ.)
  6. Von Steffen Pletl und Gudrun Brandenburg. (05.10.05). «Die Currywurst wird salonfähig». // welt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.(գերմ.)
  7. «В Германии открылся Музей берлинской сосиски». // 1tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  8. Репортаж Татьяны Логуновой. (05 сентября 2009). «В Германии открыли музей "национальной" сосиски». // podrobnosti.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  9. «Колбаски с карри». // superstyle.ru. 16.09.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  10. 10,0 10,1 «Literatur-Tipps für Currywurst Fans». // currywurstmuseum.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.(գերմ.)

Գրականություն խմբագրել

  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Карривурст // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 11.

Արտաքին հղումներ խմբագրել