Կարին Բոյե
Կարին Մարիա Բոյե (շվեդերեն՝ Karin Maria Boje, հոկտեմբերի 26, 1900[1][2][3][…], Գյոթեբորգ, Շվեդիա[4] և Q10707795?, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[5] - ապրիլի 24, 1941[1][2][3][…], Ալինգսոս, Էլվսբորգ, Շվեդիա[6]), շվեդական մոդեռնիստական (նորարարական) շրջանի բանաստեղծ և արձակագիր, ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 26–ին, շվեդական Գոթենբուրգ քաղաքում։ Գրելով վեպեր, նովելներ և հոդվածներ նա, այնուամենայնիվ, առավել ճանաչված է եղել իբրև բանաստեղծ։
Կարին Բոյե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյոթեբորգ, Շվեդիա[4] կամ Q10707795?, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[5] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1941[1][2][3][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ալինգսոս, Էլվսբորգ, Շվեդիա[6] |
Գերեզման | Östra kyrkogården[7][8] |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծուհի, վիպասան, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող և գրող |
Լեզու | շվեդերեն |
Ազգություն | շվեդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Անդամակցություն | Իննի ընկերություն[9] |
Ամուսին | Լեյֆ Բյորկ[10] |
Համատեղ ապրող | Մարգո Հանել |
Կայք | karinboye.se/index.shtml |
Karin Boye Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կարինը ծնվել է Կարլ և Սիգնե Բոյեների ընտանիքում։ 1907 թվականին նա հաճախում է Մաթիլդա Հալս դպրոցը և ավարտում դպրոցը գերազանց գնահատականներով։ 1909 թվականին ընտանիքը փոխադրվում է Ստոկհոլմ, և արդեն իսկ այս շրջանում սկսում է Կարինը իր ստեղծագործական գործունեությունը՝ գրելով բանաստեղծություններ և զբաղվելով նկարչությամբ։
Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն "Ամպ"ը (Moln) լույս է տեսնում 1922 թվականին, 1924 թվականին հրատարակվում է "Թաքնված երկիր" (Gömda land), իսկ 1927 թվականին "Բոցեր" (Härdarna) ժողովածուները։ Նրա պոեզիայում մեծ տեղ են գտել մտորումները կյանքի, մահվան, Աստծո և ապագայի մասին, մտորումներ, թէ ինչպես մարդ պետք է ապրի և ինչպես է ապրում իրականում, մտորումներ մարդկային անկատարության մասին և կատարելության հասնելու նրա անվերջ ձգտումի մասին, մտորումներ ազատության, արդարության և պարզության մասին։
1932–1933 թվականին Բոյեն տեղափոխվում է Բեռլին, ուր բաժանվելով ամուսնուց Լեյֆ Բյորքից (Leif Björk), սկսում է ապրել ծագումով հրեա գերմանաուհի Մարգո Հանելի հետ և ըստ էության նրա հետ է մնում մինչև իր կյանքի վերջ։ Սա խիստ համարձակ քայլ էր Բոյեի կողմից, այն դեպքում, երբ այս շրջանում հոմոսեքսուալությունը դատապարտվում էր իբրև հանցագործություն։ Միևնույն ժամանակ սա մեծ տանջանք եղավ նրա համար, քանի որ նա մի կողմից փորձում էր հավատարիմ մնալ կրոնական սկզբունքներին, մյուս կողմից՝ անկեղծ լինել ինքն իր հանդեպ։ Նրա մոտ սկսում են ի հայտ գալ հոգեբանական լուրջ խնդիրներ, ինչն էլ արտացոլվում է նրա "Ճգնաժամ" ժողովածուի մեջ (1921 թվական)։
Բոյեն մահանում է 1941 թվականի ապրիլի 23–ին, քնաբեր դեղերի գերշահագործումից։ Նրա անկենդան մարմինը գտնում են Ալինգսոսում, ուր նա շտապում էր այցելելու քաղցկեղով հիվանդ իր ընկերուհուն՝ Անիտա Նաֆուրստին։ Մարգո Հանելն տեղեկանում է Բոյեի մահվան մասին միայն մեկ ամիս անց, ինչից ոչ շատ անց ինքնասպան է լինում։
ՍտեղծագործություններԽմբագրել
ՎեպերԽմբագրել
- 1931 – "Աստարտե" (Astarte)
- 1934 – "Ճգնաժամ" (Kris)
- 1936 – "Շատ քիչ" (För lite
- 1940 – "Կալլոկային" (Kallocain)
Բանաստեղծական ժողովածուներԽմբագրել
- 1922 – "Ամպ" (Moln)
- 1924 – "Հին երկիր" (Gömda land)
- 1927 – "Բոցեր" (Härdarna)
- 1935 – "Հանուն ծառի" (För trädets skull)
- 1941 – "Յոթ մահացու մեղքեր" (De sju dödssynderna och andra dikter)
ԷսսենրԽմբագրել
- 1932 – "Լեզուն տրամաբանությունից դուրս" (Språket bortom logiken)
ՊատմվածքներԽմբագրել
- 1934 – "Կարգավորում" (Uppgörelser)
- 1940 – "Ոչ սարքին" (Ur funktion)
- 1941 – "Ավետում" (Bebådelse)
Արտաքին աղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Swedish death index
- ↑ 5,0 5,1 5,2 Swedish Census 1900 (швед.) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/7 (1941-1946), bildid: 00030175_00022 — P. 15.
- ↑ http://www.svenskagravar.se/gravsatt/66620257 — Svenskagravar.
- ↑ Östra kyrkogården: Karin Boye — kulturgravar.se.
- ↑ http://www.samfundetdenio.se/
- ↑ Publicistklubbens porträttmatrikel (швед.) — Stockholm: Publicistklubben, 1935. — 724 p.