Կարին Արոսենիուս

շվեդ քանդակագործ

Կարին Արոսենիուս (շվեդ.՝ Karin Arosenius, ամբողջական անունը՝ Karin Magdalena Arosenius, հուլիսի 29, 1851(1851-07-29)[1][2][3][…], Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1][2] - ապրիլի 3, 1932(1932-04-03)[2][5][6][…], Folkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2][5][6][…]), շվեդ քանդակագործ։

Կարին Արոսենիուս
շվեդ.՝ Karin Arosenius
Ծնվել էհուլիսի 29, 1851(1851-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրՆորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1][2]
Մահացել էապրիլի 3, 1932(1932-04-03)[2][5][6][…] (80 տարեկան)
Վախճանի վայրըFolkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2][5][6][…]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1874)
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Johan Abraham Arosenius?, մայր՝ Hedvig Sophia Arosenius?
ԱնդամությունԵրազների գաղութ
 Karin Magdalena Arosenius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարին Արոսենիուսը ծնվել է 1851 թվականի հուլիսի 29-ին, Նորչյոպինգում տեքստիլ արտադրողի՝ Յոհան Արոսենիուսի (Johan Arosenius) ընտանիքում։ Նախ սովորել է Ստոկհոլմի Konstfack քոլեջում, 1870-1874 թվականներին՝ Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում, իսկ հետո՝ Կոպենհագենում, Հռոմում և Փարիզում։ Կարին Արսենիուսը դարձել է առաջին կինը, ով երբևէ ընդունվել է Շվեդական թագավորական ակադեմիայի քանդակագործության բաժին։ Նրան հետևում է Իդա Էրիկսսոն-Մորալդը 1872 թվականին և Կարոլինա Բենեդիկս-Բրյուսը 1881 թվականին.

1890-ականների սկզբում Կարինը գտնվում է Փարիզում և հաճախում է նկարիչների կոլոնիա Գրե-սյուր-Լուէնում, որտեղ շփվում է Կարոլինա Բենեդիկս-Բրյուսի, Ուիլյամ Բրյուսի, Էմմա Չեդվիկի, Ֆրէնսիս Չեդվիկի, Կառլ Թրեգորդի, Յուստուս Լունդեգորդի, Գոտտֆրիդ Կալլստենիուսի և Գերդա Ռոոսվալ-Կալլստենիուսի հետ։ Մինչ այդ Արոսենիուսը մեկ անգամ այցելել է այդ նկարչական կոլոնիան 1884 թվականին, վերջինիս ծաղկման շրջանում։

Պորտրետային և ժանրային մոտիվներով փոքր քանդակներով նա ցուցադրվել է Փարիզյան սալոններում 1885, 1886 և 1888 թվականներին։ Ներկա է գտնվել 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին Փարիզում, ինչպես նաև Շվեդիայի տարբեր ցուցահանդեսներում։

Կյանքի վերջին տարիներին Արոսենիուսը հիվանդ է եղել, և մահացել է 1932 թվականին, Ֆոլկյարնա լենա Դալլարնա քաղաքում։ Հուղարկավորվել է Ուփսալայի հին գերեզմանատանը, նրա գերեզմանին տեղադրված է քնած տղայի քանդակ, որի հեղինակը հենց ինքն է[7]։ Կարին Արոսենիուսը ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Irja, Bergström. Skulptriserna : Alice Nordin och hennes samtida 1890-1940. ISBN 9789170611155.

Արտաքին հղումներ խմբագրել