Կարինե Սարգսյան (բժիշկ)

հայ ստամոքսաղիքաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Սարգսյան (այլ կիրառումներ)

Կարինե Ասատուրի Սարգսյան (հունիսի 22, 1945(1945-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2013(2013-10-29), Երևան, Հայաստան), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2010

Կարինե Սարգսյան
Ծնվել էհունիսի 22, 1945(1945-06-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2013(2013-10-29) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969)
Մասնագիտությունստամոքսաղիքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր (2010)
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Կարինե Սարգսյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1969-1986 թվականներին աշխատել է Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ստամոքսաղիքաբանության բաժանմունքում, 1986-1998 թվականներին եղել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի աղիքի բուժման բաժանմունքի ավագ գիտաշխատող, 1998 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2000 թվականից աշխատում է Վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում[1]։

Առաջարկել և ներդրել է հաստ աղիքի ֆունկցիոնալ ու բորբոքային հիվանդությունների (հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքում, Կրոնի հիվանդություն) ախտորոշման և բուժման նոր եղանակներ[1]։

Ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է[1]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ թերապևտների ընկերակցության վարչության անդամ, 1999
  • ՀՀ պրոկտոլոգիայի ընկերության անդամ, 2003

Գրականություն խմբագրել

  • «Կարինե Սարգսյանի հիշատակին». Հ. Ս. Թամազյանի անվան Հայաստանի Վիրաբուժության Լրաբեր. 2014.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.