Կարինե Սարգսյան

հայ հեռուստահաղորդավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Սարգսյան (այլ կիրառումներ)

Կարինե Սարգսյան (հուլիսի 7, 1950(1950-07-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։

Կարինե Սարգսյան
Ծնվել էհունիսի 7, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1973)
ՄասնագիտությունՀաղորդավարուհի
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Հայկական երկրորդ հեռուստաալիք
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

1967-1973 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Դպրոցական տարիներից հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է մանկական հաղորդումներ։

Հեռուստահաղորդումներ

խմբագրել

1970 թվականից աշխատել է Հայաստանի հայկական հեռուստատեսությունում։ Վարել է բազմաթիվ և բազմաժանր հաղորդումներ։ Եղել է լրատվական մեկնաբան։ Վարել է ստեղծագործական երեկոներ, համերգներ, միջոցառումներ։ «Պոեզիայի ակնթարթներ» հեռուստաշարքի հեղինակն է։ Համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ վարել է բազմապիսի համերգներ։ Հայաստանի անկախությունից հետո եղել է տարբեր պետական, կառավարական միջացառումների, զորահանդեսների և տոնական հանդիսությունների հանդիսավար։ 1999 թվականից աշխատում է «Մշակույթ» («Պրոմեթևս»), ապա՝ Հայկական երկրորդ հեռուստաալիք հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի խմբագիր[1]։

Հաղորդումներ

խմբագրել
  • «Մանկական էկրան»
  • «Վավերագրական կինոյի ժամ»
  • «Հայ երաժշտական արվեստի երախտավորները»
  • «Երևանը և երևանցիները»

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինե Սարգսյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել